Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1000-27.01.2025-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի  14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք)  3-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 27-րդ կետից հետո «:» կետրադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ լրացնել նոր՝  28-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«28) ղեկավարման իրավունքի հավաստագիր՝ նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար կրթության պետական կառավարման լրազորված մարմնի կազմակերպած թեստավորման դրական արդյունքի ապահովման դեպքում տրվող փաստաթուղթ:»:

Հոդված 2. Oրենքի 36-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 6.4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6.4) սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների եւ կենտրոնների մանկավարժական եւ վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագիրը.»:

2) 1-ին մասի 6.5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6.5) սահմանում է պետական բյուջեից ֆինանսավորվող արտադպրոցական կազմակերպությունների եւ կենտրոնների ֆինանսավորման կարգը.»:

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 3.3-րդ  կետն ուժը կորցրած ճանաչել:

2) Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում 3.3-րդ կետից հետո լրացնել նոր՝
3.4-րդ,
3.5-րդ  եւ 3.6-րդ  կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3.4) հաստատում  է երաժշտական,  արվեստի, գեղարվեստի եւ պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները.

3.5) հաստատում է երաժշտական,  արվեստի, գեղարվեստի եւ պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման եւ ավարտական քննությունների անցկացման ընթացակարգը.

3.6) երաշխավորում է նախադպրոցական, հանրակրթական եւ արտադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվող ծրագրերը, ուսումնական նյութերն ու  դասընթացները,  այդ թվում՝ փորձարարական:»:

Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում 12.1-ին կետից հետո լրացնել նոր՝ 12.2-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

1) «12.2) սահմանում է նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի տրամադրման ընթացակարգը, հավաստագրի դադարեցման դեպքերն ու ընթացակարգը.»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով, 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասներկուամսյա ժամկետում: