Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-854-18.09.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի անցումային դրույթների առաջին եւ երրորդ մասերում «վեց ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Նախագծի ընդումնան անհրաժեշտությունը պայմանավորված է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքով սահմանված վարչական իրավախախտումներ կատարելու համար նախատեսված գումարների վճարելու դեպքում նախատեսված վեց ամսվա վճարման ժամկետը փոխարինել մեկ տարով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարչական իրավախախտումներ ունեցած ՀՀ քաղաքացիների մի մասը  գտնվել է արտ երկրում, մյուս մասը ինչ-ինչ հարգելի պատճառներով հնարավորություն չի ունեցել գործող օրենքի շրջանակներում վեց ամսվա  ընթացքում իրականացնել տուգանքների վճարումներ հետեւաբար սույն նախագծի նպատակն է հնարավորություն տալ վերը նշված քաղաքացիներին առանց տույժ տուգանքների վճարել վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը եւ ազատվել չվճարված գումարների համար նախատեսված լրացուցիչ տուգանքներից: Հետեւաբար առաջարկում ենք արտոնյալ վեց ամիս ժամկետը երկարացնել եւս վեց ամսով, միեւնույն ժամանակ նշված ժամկետում վճարումը կատարող քաղաքացիներին ազատել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից: