Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասի 23-րդ պարբերության «ջրօգտագործման թույլտվություն» հասկացության «ջրային ռեսուրսից ջրառի, այդ թվում՝» բառերը փոխարինել «ջրօգտագործման, այդ թվում՝ ջրային ռեսուրսից ջրառի,» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 30.2-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 5-րդ կետի «կամ ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների վերանայման համար ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացնելու» բառերը հանել.
2) 2-րդ մասի «կամ ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների վերանայման համար ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացնելու դեպքում» եւ «կամ ջրօգտագործման թույլտվության իր օրինակը վերանայման ներկայացնելու» բառերը հանել:
Հոդված 3. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 33.1-ին հոդվածի՝
1) 2-րդ մասի «ծանուցում ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, գործող ջրօգտագործման թույլտվությունը վերանայման ներկայացնելու» բառերը փոխարինել «գործող ջրօգտագործման թույլտվության վերանայման» բառերով.
2) 3-րդ մասի «դրանք ներկայացնելուց հետո՝» բառերը փոխարինել «ջրօգտագործման թույլտվությունների վերանայման անհրաժեշտություն առաջանալու վերաբերյալ ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ծանուցումը ջրօգտագործողների կողմից ստանալուց հետո՝» բառերով.
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգրքի 37.1-ին հոդվածի 10-րդ մասի «37.1-ին» բառերը փոխարինել «37.1.1-ին» բառերով:
Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1) Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2) Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: