Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1005-05.02.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ?ՀՕ-148-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի 1.2-րդ մասի երկրորդ նախադասությունում «դրանից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 59-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 39.3-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Որակավորված սպառողը, շուկայի կանոնների համաձայն, իրավունք ունի իր եւ (կամ) այլ որակավորված սպառողի համար էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում գնել եւ (կամ) ներկրել էլեկտրական էներգիա եւ դրա ավելցուկը վաճառել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին:».

2) 3-րդ մասից հանել «, ինչպես նաեւ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկա նրանց պարտադիր մուտքի» բառերը:

Հոդված 3. Օրենքի 39.4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «օրենքի պահանջներին» բառերը փոխարինել «օրենքին» բառով:

Հոդված 4. Օրենքի 39.5-րդ հոդվածի 2-րդ մասում «փոխարինելու վերջինիս» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 5. Օրենքի 39.6-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի «ժ» կետում «մանրածախ» բառը փոխարինել «մեծածախ» բառով.

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը1» կետով.

«ը1. էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի մրցակցային հատված կամ մեծածախ շուկա սպառողների պարտադիր մուտքի պահանջները, պայմաններն ու ժամկետները.»:

Հոդված 6. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Այն սպառողը, ով նախորդ օրացուցային տարվա ընթացքում իր 6 (10) կՎ ու բարձր լարման՝ մեկ միլիոն կՎտժ սպառումը գերազանցող բոլոր հաշվառման կետերում միասին սպառել է 12 միլիոն կՎտժ-ից ավելի էլեկտրական էներգիա, պարտավոր է սույն օրենքի եւ շուկայի կանոնների համաձայն այդ կետերի մասով ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ: Նման կարգավիճակ չստանալու դեպքում սույն մասում նշված սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումն իրականացվում է բացառապես երաշխավորված մատակարարի կողմից, եւ սպառողն այդ կետում (կետերում) սպառած էլեկտրական էներգիայի համար վճարում է որակավորված սպառողի կարգավիճակ չստացած սպառողների համար հանձնաժողովի սահմանած՝ տարբերակված սակագնով:»:

Հոդված 7. Օրենքի 59-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Oրենքով սահմանված՝ էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից օգտվող լիցենզավորված անձինք, բացառությամբ՝ խմելու կամ ոռոգման ջրատարի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող անձանց՝ այդ կայանի մասով, իրավունք ունեն հանձնաժողովի կողմից սահմանված կարգով մինչեւ 2028 թվականի փետրվարի 1-ը հրաժարվել էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից, որից հետագայում այլեւս օգտվել չեն կարող: Նման դեպքում համապատասխան կայանի համար սակագին չի սահմանվում, իսկ սակագին սահմանելու մասին հանձնաժողովի որոշման գործողությունը դադարեցվում է:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից, բացառությամբ դրա 1-ին եւ 7-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի փետրվարի 1-ից: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հանձնաժողովն իր ընդունած որոշումները համապատասխանեցնում է սույն օրենքի պահանջներին եւ ընդունում է սույն օրենքի կիրարկման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն