Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 13.7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «գործունեության տեսակներ իրականացնող անձինք» բառերից հետո լրացնել «(ացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածի ցանկի 13-րդ կետով նախատեսված գործունեության տեսակն իրականացնող անհատ ձեռնարկատերեհջ)» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածի 13-րդ կետով նախատեսված գործունեության տեսակն իրականացնող անհատ ձեռնարկատերերը կարող են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում՝ անկախ տվյալ տարվա որեւէ ժամանակահատվածի համար արտոնագրային վճար վճարող համարվելու հանգամանքից: Նշյալ դեպքում հարկային հաշվառման եւ հարկային պարտավորությունների հաշվարկման հետ կապված հարցերը կարգավորվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի II.2-րդ գլխով սահմանված կարգով եւ տվյալ տարվա որեւէ ժամանակահատվածի համար վճարված արտոնագրային վճարի գումարը հետ վերադարձման ենթակա չէ: