Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ով հաստատված ցանկի13-րդ կետով նախատեսված գործունեության տեսակն իրականացնող անհատ ձեռնարկատերերը կարող են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում՝ անկախ տվյալ տարվա որեւէ ժամանակահատվածի համարարտոնագրային վճար վճարող համարվելու հանգամանքից: Նշյալ դեպքում հարկային հաշվառման եւ հարկային պարտավորությունների հաշվարկման հետ կապված հարցերը կարգավորվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի II.2-րդ գլխով սահմանված կարգով, եւ տվյալ տարվա որեւէժամանակահատվածի համար վճարված արտոնագրային վճարի գումարըվերադարձման ենթակա չէ: