Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.5-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիա տալու եւ վերաձեւակերպելու համար պետական տուրքի դրույքաչափերը».
2) 1-ին մասում «500-ապատիկի» բառերը փոխարինել «3000-ապատիկի» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից: