Հոդված 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368 օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 6-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների՝ զենք կրելու թույլտվություն՝ հինգ տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ հինգ տարով երկարաձգելու իրավունքով.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: