Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6.1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 6.1. Կրիպտոակտիվի ձեռքբերման եւ կրիպտոակտիվով ծառայություն մատուցող անձանց ծառայությունների դիմաց անկանխիկ ձեւով գործարքների իրականացումը
1. Կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարումը եւ վճարման ստացումն իրականացվում են անկանխիկ ձեւով՝ անկախ վճարման ենթակա գումարի չափից:
2.Կրիպտոակտիվով ծառայություն մատուցող անձանց ծառայությունների դիմաց վճարումը եւ վճարման ստացումն իրականացվում են բացառապես անկանխիկ ձեւով՝ անկախ վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում