Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10194-05.03.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀO-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 23-րդ կետի «ա» ենթակետում «եւ ներդրումային ֆոնդի կառավարիչները» բառերը փոխարինել «, ներդրումային ֆոնդի կառավարիչները եւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք» բառերով:

Հոդված  2. Օրենքի 28-րդ հոդվածում.

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Ներդրումային ընկերությունները եւ նրանց կողմից մատուցվող լրացուցիչ ծառայությունները»:

2) լրացնել նոր 1.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Ներդրումային ընկերություններն իրավունք ունեն մատուցել «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կերտերով սահմանված կրիպտոակտիվներով ծառայությունները՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:»:

3) 2-րդ մասում «1-ին մասով նախատեսված գործունեությանը» բառերը փոխարինել «1-ին եւ 1.1-րդ մասերով նախատեսված գործունեություններին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 72-րդ եւ 74-78-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 103-րդ հոդվածում.

1) Լրացնել  նոր 5.1-րդ եւ 5.2-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5.1. Օպերատորն իրավունք ունի մատուցել «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կրիպտոակտիվներով առեւտրային հարթակի գործարկման ծառայություն՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

5.2. Ի լրումն սույն օրենքով շուկայի օպերատորի գործունեության  նկատմամբ սահմանված պահանջների, «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված  կրիպտոակտիվ հասկացությանը համապատասխանող արժեթղթերի հետ կապված շուկայի օպերատորի գործունեության իրականացման նկատմամբ կիրառվում են «Կրիպտոակտիվների մասին»  օրենքի 51-րդ հոդվածի 3-6-րդ եւ 12-րդ մասերով սահմանված պահանջները: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված  կրիպտոակտիվ հասկացությանը բավարարող արժեթղթերի հետ կապված սույն գլխի պահանջների կիրառման այլ կարգ կամ սույն օրենքով նախատեսված պահանջներից բացառություններ՝ այդ թվում հիմք ընդունելով  ապակենտրոնացված գրանցամատյանի  տեխնոլոգիայի առանձնահատկությունները :»:

2) 7-րդ մասում «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին եւ 5.1-րդ մասերով»:

Հոդված 5. Օրենքի 175-րդ հոդվածում.

1) Լրացնել  նոր 2.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Կենտրոնական դեպոզիտարիան իրավունք ունի մատուցել «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահառության ծառայություն՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:»:

2) 3-րդ մասում «եւ 2-րդ մասերով» բառերը փոխարինել «, 2-րդ եւ 2.1-րդ մասերով» բառերով:

Հոդված 6. Օրենքը լրացնել նոր 197.1-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 197.1 Կրիպտոակտիվ հասկացությանը բավարարող արժեթղթերի պահառության նկատմամբ առանձնահատուկ պահանջները

Ի լրումն սույն օրենքով արժեթղթերի պահառության նկատմամբ սահմանված պահանջների, «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվ հասկացությանը բավարարող արժեթղթերի պահառության նկատմամբ կիրառվում են «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 52-րդ հոդվածով սահմանված պահանջները: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված  կրիպտոակտիվ հասկացությանը համապատասխանող արժեթղթերի հետ կապված սույն գլխի պահանջների կիրառման այլ կարգ կամ սույն օրենքով նախատեսված պահանջներից բացառություններ՝ այդ թվում հիմք ընդունելով ապակենտրոնացված գրանցամատյանի  տեխնոլոգիայի առանձնահատկությունները:»:

Հոդված 7. Օրենքի 198-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված  կրիպտոակտիվ հասկացությանը համապատասխանող արժեթղթերի հետ կապված սույն գլխի պահանջների կիրառման այլ կարգ կամ սույն օրենքով նախատեսված պահանջներից բացառություններ՝ այդ թվում հիմք ընդունելով ապակենտրոնացված գրանցամատյանի  տեխնոլոգիայի առանձնահատկությունները:»:

Հոդված 8. Օրենքի 209-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4. «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝  կրիպտոակտիներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրը:

Հիմնավորում

Եզրակացություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն