Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10196-05.03.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածի 1-ին մասում ««Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին»» բառերը փոխարինել ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին»» բառերով:

Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաով.

«3. «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նշանակալից մասնակցի վերաբերյալ բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրում գրառման համար, ի հավելումն ռեեստրում գրառման համար օրենքով եւ իրավական ակտերով նախատեսված փաստաթղթերի, մասնագիտացված կազմակերպությանը ներկայացվում է նաեւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նշանակալից մասնակից դառնալու համար Կենտրոնական բանկի կողմից տվյալ անձին տրամադրված նախնական համաձայնություն տալու մասին որոշումը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Եզրակացություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն