Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀO-68-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 216 -րդ հոդվածի 1-ին մասի «ժզ» կետը «եւ այլ արժեթղթերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ակտիվին կցված թոքենների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում.
1. 9-րդ կետում «փաթեթի, որի կառավարումն իրականացվում է սույն մասի 7-րդ կետի համաձայն» բառերը փոխարինել «եւ արժեթուղթ չհամարվող կրիպտոակտիվների փաթեթների, որոնց կառավարումն իրականացվում է սույն մասի համապատասխանաբար 7-րդ եւ 19-րդ կետերի համաձայն» բառերով.
2. 14-րդ կետում «խորհրդատվության, որն իրականացվում է սույն մասի 7-րդ կետի համաձայն» բառերը փոխարինել «եւ արժեթուղթ չհամարվող կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության, որոնք իրականացվում են սույն մասի համապատասխանաբար 7-րդ եւ 19-րդ կետերի համաձայն» բառերով.
3. լրացնել նոր 19-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«19) մատուցել «Կրիպտոակտիվների մասին» օրենքով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ:»:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) բանկի թողարկած արժեթուղթ չհամարվող կրիպտոակտիվների տեղաբաշխման դեպքում տեղեկություններ՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված ծավալով եւ կարգով:
Հոդված 6. Օրենքի 61-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ կրիպտոակտիներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 7. Օրենքի 72-րդ հոդվածը բոլոր «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում