Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀO-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝
1) 1-ին պարբերությունում «առեւտրային բանկեր» բառերից հետո լրացնել «եւ կրիպտոակտիվների պահառուներին» բառերով:
2) 3-րդ պարբերությունում «առեւտրային բանկեր» բառերից հետո լրացնել «, կրիպտոակտիվների պահառուներին» բառերով»:
3) 4-րդ պարբերության մեջ «եւ Կենտրոնական դեպոզիտարիա» բառերը փոխարինել «, կրիպտոակտիվների պահառուներին եւ Կենտրոնական դեպոզիտարիա» բառերով:
Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասում «արժեթղթերը» բառից հետո լրացնել «, կրիպտոակտիվները» բառը:
Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 53.3-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 53.3. Կրիպտոակտիվների վրա բռնագանձում տարածելը
1. Հարկադիր կատարողը պարտապանին պատկանող կրիպտոակտիվները հարկադիր իրացնում է պարտապանի հետ պայմանագրային հարաբերություններում գտնվող, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ցանկացած այլ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջոցով: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ սույն հոդվածով նախատեսված հարաբերություններում հարկադիր կատարողը հանդես է գալիս որպես պարտապանի ներկայացուցիչ:
2. Կրիպտոակտիվները սույն հոդվածով սահմանված կարգով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
3. Կրիպտոակտիվների հարկադիր իրացման նպատակով հարկադիր կատարողը դրանց շուկայական արժեքի գնահատում չի իրականացնում, իսկ կրիպտոակտիվի վաճառքն իրականացվում է դրա՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքով՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքին եւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներքին իրավական ակտերին համապատասխան:
4. Եթե պարտապանին պատկանող կրիպտոակտիվները հնարավոր չէ իրացնել սույն հոդվածով սահմանված կարգով, ապա դրանք գնահատվում եւ հարկադիր իրացվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում