Հոդված 1. «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի սեպտեմբերի 28-ի ՀՕ-111-Ն օրենքի (այսուհետ ՝ Oրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ ՝
«3. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման եւ մասնագիտական համապատասխանության վկայականը տրվում է անժամկետ:»:
Հոդված 2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործողության ժամկետը չլրացած որակավորման վկայականները համարվում են անժամկետ տրամադրված:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: