Հոդված 1. «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 77-րդ հոդվածում՝
1) Վերնագրում «գնահատումը» բառից հետո լրացնել «եւ հարկադիր իրացումը» բառերը.
2) 1-ին մասում «որոշում է» բառից առաջ լրացնել «սույն օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում» բառերը.
3) 2-րդ մասում «փորձագետի միջոցով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Արգելադրված գույքի հարկադիր իրացումը կազմակերպվում է աճուրդով, եթե սույն օրենքով հարկադիր իրացման այլ ընթացակարգ սահմանված չէ:»:
Հոդված 2. Օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Արգելադրված գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 87.1-ին հոդվածով.
«Հոդված 87.1 Կրիպտոակտիվների վրա բռնագանձում տարածելը
1. Հարկադիր կատարողը պարտապանին պատկանող կրիպտոակտիվները հարկադիր իրացնում է պարտապանի հետ պայմանագրային հարաբերություններում գտնվող, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ցանկացած այլ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջոցով: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ սույն հոդվածով նախատեսված հարաբերություններում հարկադիր կատարողը հանդես է գալիս որպես պարտապանի ներկայացուցիչ՝ սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով, առանց կիրառելու նշված հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը եւ 5-րդ մասը:
2. Կրիպտոակտիվները սույն հոդվածով սահմանված կարգով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
3. Կրիպտոակտիվների հարկադիր իրացման նպատակով հարկադիր կատարողը դրանց շուկայական արժեքի գնահատում չի իրականացնում, իսկ կրիպտոակտիվի վաճառքն իրականացվում է դրա՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքով՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքին եւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներքին իրավական ակտերին համապատասխան:
4. Եթե պարտապանին պատկանող կրիպտոակտիվները հնարավոր չէ իրացնել սույն հոդվածով սահմանված կարգով, ապա դրանք գնահատվում եւ հարկադիր իրացվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններով:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 91.1-ին հոդվածով.
«Հոդված 91.1 Ցուցակված արժեթղթերի վրա բռնագանձում տարածելը
1. Հարկադիր կատարողը պարտապանին պատկանող՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված կարգով ցուցակված արժեթղթերը հարկադիր իրացնում է պարտապանի հետ պայմանագրային հարաբերություններում գտնվող, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ցանկացած այլ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջոցով: Ներդրումային ծառայություններ մատուցող անձի հետ սույն հոդվածով նախատեսված հարաբերություններում հարկադիր կատարողը հանդես է գալիս որպես պարտապանի ներկայացուցիչ՝ սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով, առանց կիրառելու նշված հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը եւ 5-րդ մասը:
2. Ցուցակված արժեթղթերը սույն հոդվածով սահմանված կարգով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
3. Ցուցակված արժեթղթերի հարկադիր իրացման նպատակով հարկադիր կատարողը դրանց շուկայական արժեքի գնահատում չի իրականացնում, իսկ արժեթղթի վաճառքն իրականացվում է դրա՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքով՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքին եւ տվյալ կարգավորվող շուկայի կանոններին համապատասխան:
4. Եթե պարտապանին պատկանող ցուցակված արժեթղթերը հնարավոր չէ իրացնել սույն հոդվածով սահմանված կարգով, ապա դրանք գնահատվում եւ հարկադիր իրացվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում