Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 3.1-ին հոդվածի 2-րդ մասի «ը» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը1 )» կետ.
«ը1 ) կրիպտակտիվների շուկան եւ կրիպտոակտիվներով ծառայությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտեր.»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ1 )» կետ.
«զ1 ) կրիպտոակտիվներ ձեռքբերողների պաշտպանության, կրիպտոակտիվների շուկայում կրիպտոակտիվների արդար գնագոյացման համակարգի ձեւավորման ու պահպանման, կրիպտոակտիվների արդար, թափանցիկ եւ վստահելի շուկայի կանոնակարգված եւ բնականոն գործունեության եւ զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.»:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը «ապահովագրական» բառից հետո լրացնել «, կրիպտոակտիվների» բառով:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի «ժէ» կետը բոլոր «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով, իսկ «ներդրումային ընկերությանը,» բառերից հետո՝ «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «գաղտնի համարվող » բառերը փոխարինել « կամ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծառայողական» բառերով:
Հոդված 6. Օրենքի 39.1-ին հոդվածի՝
1. 1-ին մասը «(Երաշխիքային ֆոնդի կառավարման մասով)» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի» բառերով.
2. 5-րդ մասը «ներդրումային ընկերություններում,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով.
3. 6-րդ մասը
1) «ներդրումային ընկերություններում,» բառերից հետո լրացնել «, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մոտ,» բառերով, եւ
2) ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»» բառերից հետո լրացնել « կամ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով.
4. 7-րդ մասը «ներդրումային ընկերություն,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ,» բառերով:
Հոդված 7. Օրենքի 39.5-րդ հոդվածի
1. 1-ին մասի «ժե» կետը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով.
2. 6-րդ մասը բոլոր «ներդրումային ընկերություն,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ,» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 8. Օրենքի 39.10-րդ հոդվածում.
1. Հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 39.10 Բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական, վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի եւ Կենտրոնական բանկի միջեւ կնքվող պայմանագիրը».
2. 1) 1-ին մասը բոլոր «բանկի, ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով, եւ
2) 1-ին մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով,
3. 2-րդ մասը բոլոր «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով,
4. 3-րդ մասի «ը» կետը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով:
Հոդված 9. Օրենքի 39.12-րդ հոդվածում՝
1. 1-րդ մասի «ե» կետը «ներդրումային ընկերությունը,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը,» բառերով,
2. 3-րդ մասը
1) «ներդրումային ընկերությունը,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը,» բառերով,
2) «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով.
3. 4-րդ մասը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով:
Հոդված 10. Օրենքի 39.13-րդ հոդվածը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով:
Հոդված 11. Օրենքի 39.14-րդ հոդվածը բոլոր «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով:
Հոդված 12. Օրենքի 39.15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «ներդրումային ընկերությունը,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը,» բառերով:
Հոդված 13. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում