Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-864-05.10.2015-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Մեկից ավել բնակավայրերից բաղկացած համայնքը կոչվում է բազմաբնակավայր համայնք:»

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բնակավայրը բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող եւ այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավոր է:

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված  2-ում:»

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի.

1. երրորդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2. չորրորդ մասի  «ցանկը» բառից հետո լրացնել «, ըստ նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի,» բառերով.

3. 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի կենտրոնը եւ դրա անվանումը սահմանվում են սույն օրենքով: Սույն օրենքի Հավելված 2-ում նշված բազմաբնակավայր համայնքների կազմում նշված բնակավայրերի ցանկի առաջին տողում նշված բնակավայրը համարվում  է համայնքային կենտրոն»:

Հոդված 4. Օրենքի ամբողջ տեքստում «քաղաքային համայնք» եւ «գյուղական համայնք» բառերն իրենց հոլովաձեւերով փոխարինել «համայնք» բառով՝ համապատասխան հոլովաձեւով:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին, 5.2-րդ,  5.3-րդ  հոդվածներով.

«Հոդված 5.1. Նոր համայնքների ձեւավորումը

1.Նոր համայնքներ ձեւավորվում են համայնքների միավորման կամ բաժանման միջոցով:

2. Համայնքների միավորումը մեկից ավելի համայնքների միավորման միջոցով մեկ նոր համայնքի ձեւավորումն է:

3. Համայնքների բաժանումը մեկ համայնքի բաժանման միջոցով մեկից ավելի նոր համայնքների ձեւավորումն է:

4. Միավորվել կարող են միեւնույն մարզի ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները,  ինչպես նաեւ սահմանակից մարզի՝ ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները:

5. Սահմանակից մարզերի համայքների միավորման դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով փոփոխվում է Հայաստանի Հանրապետության մարզային բաժանումը:

Հոդված 5.2. Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները

1. Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքներն են՝

1) Տնտեսական նպատակահարմարություն եւ զարգացման ապահովում.

2) Հանրային ծառայությունների մատչելիություն եւ հասանելիություն.

3) Մարդկային (մասնագիտական) ռեսուրսներով ապահովվածություն.

4) ՏԻՄ-երի ինքնուրույնության ապահովում.

5) Ներհամայնքային տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաեւ հաղորդակցության այլ միջոցների հասանելիության  ապահովում.

6) Պատշաճ կառավարման իրականացում.

Հոդված 5.3. Համայնքների միավորման կամ բաժանման չափորոշիչները

Համայնքների միավորումը կամ բաժանումն իրականացվում է համայնքների միավորման կամ բաժանման չափորոշիչներին համապատասխան, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 6. Օրենքի հավելված 2-ի 2.5-րդ բաժնի 4-րդ, 2.8-րդ բաժնի 97-րդ, 2.10-րդ բաժնի 3-րդ կետերը համապատասխանաբար շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
 
Համայնքի անվանումը 
Բնակավայրի անվանումը
   
4. Թումանյան
Թումանյան քաղաք
 
Մարց գյուղ 
 
Քարինջ գյուղ
 
Լորուտ գյուղ
 
Շամուտ գյուղ
 
Աթան գյուղ 
 
Ահնիձոր գյուղ
 
Քոբեր կայարանի գյուղ
   
97. Տաթեւ
Շինուհայր գյուղ 
 
Քաշունի գյուղ
 
Տաթեւ գյուղ
 
Հալիձոր գյուղ
 
Հարժիս գյուղ
 
Սվարանց գյուղ
 
Խոտ գյուղ 
 
Տանձատափ գյուղ 
   
3. Դիլիջան
Դիլիջան քաղաք
 
Հաղարծին գյուղ
 
Թեղուտ գյուղ
 
Գոշ գյուղ
 
Աղավնավանք գյուղ
 
Հովք գյուղ
 
Խաչարձան գյուղ 
 
Ճերմակավան գյուղ
 
Գեղատափ գյուղ»

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել օրենքի հավելված 2-ի 2.5-րդ բաժնի 11-րդ, 12-րդ, 45-րդ, 71-րդ, 85-րդ, 110-րդ, 2.8-րդ բաժնի 47-րդ, 54-րդ, 56-րդ, 73-րդ, 85-րդ, 99-րդ, 108-րդ, 2.10-րդ բաժնի 7-րդ, 23-րդ, 29-րդ, 36-րդ, 42-րդ, 44-րդ կետերը:

Հոդված 8. Օրենքի հավելված 16.3-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հավելված 16.3
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Թումանյան համայնքը գտնվում է մարզի հյուսիսարեւելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ալավերդի համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Հաղպատ համայնքին, հյուսիսից «Գ»-«Դ» հատվածով` Ծաղկաշատ համայնքին, հյուսիսիսց, արեւելքից եւ հարավից «Դ»-«Ե» հատվածով` Տավուշի մարզին, արեւմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Դսեղ համայնքին, հյուսիս-արեւմուտքից «Զ»-«Է» հատվածով` Ծաթեր համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Այգեհատ համայնքին, «Ը»-«Ա» հատվածով` Օձուն համայնքին:

ԹՈՒՄԱՆՅԱՆ-ԱԼԱՎԵՐԴԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Թումանյան, Ալավերդի եւ Օձուն համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 484մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ապա հարավ-արեւելք, թիվ 2 սահմանակետով անցնում 629մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, ջրբաժանով, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 1508մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահամանակետից սահմանագիծը անտառի միջով, ձորակով թեքվում է դեպի արեւմուտք, ապա հյուսիս-արեւմուտք, թիվ 7-11 սահմանակետերով անցնում 1319մ, հասնում Հաղպատ, Ալավերդի եւ Թումանյան համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3941մ է:

ԹՈՒՄԱՆՅԱՆ -ՀԱՂՊԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Թումանյան, Հաղպատ եւ Ալավերդի համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանով, բլրագագաթներով եւ անտառի միջով, թիվ 1-23 սահմանակետերով անցնում 3723մ, հասնում Թումանյան, Հաղպատ եւ Ծաղկաշատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3723մ է:

ԹՈՒՄԱՆՅԱՆ -ԾԱՂԿԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Թումանյան, Ծաղկաշատ եւ Հաղպատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անտառի միջով, բլրագագաթով հատում ձորեր, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 1535մ, հասնում թիվ 7 սահմանակետին:  Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է դեպի հյուսիս, ապա արեւելք, թիվ 8-99 սահմանակետերով անցնում 8388մ, հասնում Թումանյան, Ծաղկաշատ համայնքների եւ Տավուշի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9923մ է:

ԹՈՒՄԱՆՅԱՆ –ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Լոռու եւ Տավուշի մարզերի սահմանների հետ:

ԹՈՒՄԱՆՅԱՆ-ԴՍԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Թումանյան, Դսեղ եւ Ծաթեր համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, շրջանցելով Սարի թաղ կոչվող թաղամասը, թիվ 1-13 սահմանակետերով անցնելով 510մ, հասնում Մարց գետի ափին գտնվող թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արեւելք, Մարց գետով, թիվ 15-24 սահմանակետերով անցնելով 1223մ, հասնում Մարց գետի ափին գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից, որը գտնվում է Մարց գետի ափին, սահմանագիծը նշված գետով թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 26-52 սահմանակետերով անցնելով 3085մ, հասնում թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը Մարց գետակով թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 193մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնում 185մ, հասնում թիվ 55 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 56-60 սահմանակետերով անցնում 917մ, հասնում թիվ 61 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ, հարավ-արեւմուտք, անցնում 129մ, հասնում թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 410մ, հասնում ջրբաժանի թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 298մ, հասնում թիվ 64 սահմանակետին, որից հետո ճանապարհով թեքվում է դեպի հարավ, անցնելով 58 մ, հասնում թիվ 65 սահմանակետին: Թիվ 65 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւելք, անցնում 107մ, հասնում թիվ 66 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնում 81մ, հասնում թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 68-70 սահմանակետերով անցնում 206մ, հասնում թիվ 71 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի արեւելք, անցնում 101մ, հասնում թիվ 72 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 65մ, հասնում ջրհավաքի թիվ 73 սահմանակետին: Թիվ 73 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 321մ, հասնում թիվ 74 սահմանակետին: Թիվ 74 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, ապա հարավ-արեւելք, ձորով, թիվ 75-101 սահմանակետերով անցնում 5074մ, հասնում թիվ 102 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արեւելք, նորից ձորով, 103-106 սահմանակետերով անցնում 3266մ, հասնում թիվ 107 սահմանակետին, այնուհետեւ շարունակվում նույն ուղղությամբ, ջրբաժանով, 108-112 սահմանակետերով անցնում 10578մ, հասնում Մարց, Դսեղ համայնքների եւ Տավուշի մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 26807մ է:

ԹՈՒՄԱՆՅԱՆ-ԾԱԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Թումանյան, Ծաթեր եւ Այգեհատ համայնքների տարածքների բաժանման երկաթգծի եզրին գտնվող «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնում 106մ, հասնում Դեբեդ գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետեւ Դեբեդ գետով թեքվում է դեպի հարավ, թիվ 2-14 սահմանակետերով անցնելով 1860մ, հասնում Դեբեդ գետի ափին գտնվող Թումանյան, Դսեղ եւ Ծաթեր համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ» -«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1966մ է:

ԹՈՒՄԱՆՅԱՆ-ԱՅԳԵՀԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Թումանյան, Օձուն եւ Այգեհատ համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ-արեւմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 3240մ, հասնում 1181,4մ նիշ ունեցող թիվ 2 սահմանակետին, որտեղից անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 3 սահմանակետով անցնում 733մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւմուտք, բացատի եզրով, թիվ 5-7 սահմանակետերով անցնում 785մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արեւելք, անցնում 212մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս, անցնում 153մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից սահմանագիծը ջրբաժանով, անտառի եզրով, թիվ 11-12 սահմանակետերով անցնում 594մ, հասնում 1194,7մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով, անտառի եզրով, թիվ 14-16 սահմանակետերով անցնում 908մ, հասնում 1125,7մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արեւմուտք, թիվ 18 սահմանակետով անցնում 505մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը Դեբեդ գետին զուգահեռ թեքվում է հյուսիս, թիվ 20-22 սահմանակետերով անցնում 568մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւմուտք, անցնում 60մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արեւմուտք, անցնում 68մ, հասնում երկաթգծի եզրին գտնվող թիվ 25 սահմանակետին: Այնուհետեւ սահմանագիծը երկաթգծով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւելք, թիվ 26-39 սահմանակետերով անցնում 2261մ, շրջանցելով Քոբեր կայարանը, հասնում Թումանյան, Այգեհատ եւ Ծաթեր համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

 «Է» -«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10087մ է:

ԹՈՒՄԱՆՅԱՆ-ՕՁՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

Թումանյան, Ալավերդի եւ Օձուն համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 492մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից ձորով անցնում է նույն ուղղությամբ, թիվ 2-15 սահմանակետերով անցնում 1188մ, հասնում Թումանյան, Օձուն եւ Այգեհատ համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

 «Ը» -«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1680մ է:»

Հոդված 9. Օրենքի հավելված 17.71-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հավելված 17.71
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային  բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Տաթեւ համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում: Կենտրոնը` Շինւոհայր:

Համայնքը հյուսիսից եւ հյուսիս-արեւելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ակներ համայնքին, արեւելքից «Բ»-«Գ» հատվածով` Գորիս համայնքին, հարավ-արեւելքից «Գ»-«Դ» հատվածով` Քարահունջ համայնքին, հարավ-արեւմուտքից «Դ»-«Ե» հատվածով ԼՂՀ, հարավ-արեւմուտքից«Ե»-«Զ» հատվածով Որոտան համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Բարձրավան համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Աղվանի համայնքին,«Է»-«Թ» հատվածով` Անտառաշատ համայնքին, հարավից «Թ»-«Ժ» հատվածով` Լեռնաձոր համայնքին, հարավ-արեւմուտքից  «Ժ»-«Ի» հատվածով` Գեղի համայնքին եւ  «Ի»-«Լ» հատվածով` Շենաթաղ համայնքին, արեւմուտքից  «Լ»-«Խ» հատվածով` Լոր համայնքին, «Խ»-«Ծ» հատվածով` Լծեն համայնքին, հյուսիս-արեւմուտքից, «Ծ»-« Կ» հատվածով` Դարպաս համայնքին, «Կ»-«Հ» հատվածով` Որոտան համայնքին, «Հ»-«Ա» հատվածով` Վաղատնի համայնքին:

ՏԱԹԵՎ-ԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Տաթեւ, Ակներ, Վաղատին  համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Սարալանջին, սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւելք, լանջով անցնում 251 մ , հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է հարավ-արեւելք, թիվ 2-19 սահմանակետերով անցնում 1123 մ, հասնում թիվ 20 սահմանակետին:  Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, հատելով ճանապարհներ եւ փոքրիկ ձորքակներ, թիվ 21-28 սահմանակետերով անցնում է 736մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հարավ-արեւելք, հատելով դաշտային ճանապարհներ, առուներ, թիվ 30-54 սահմանակետերով անցնում է 1911մ, հասնում թիվ 55 սահմանակետին, որը գտնվում է թմբի վրա: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է նույն ուղղությամբ, անցնում է 422մ, հասնում հաջորդ թմբի գագաթին գտնվող թիվ 56 սահմանակետին, այնուհետեւ սահմանագիծը թեքվում է հարավ-արեւելք, լանջերով, ձորակներով, թիվ 57-59 սահմանակետերով անցնում 1576մ, հասնում թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 549մ, հասնում թիվ 61 սահմանակետին, որտեղից լանջերով, բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 62-63 սահմանակետերով անցնում 2691մ, հատելով ձորակներ, դաշտային ճանապարհներ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 64 սահմանակետին: Թիվ 64սահմանակետից սահմանագիծը թեք լանջերով թեքվում է արեւելք, անցնում 1071մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 65 սահմանակետին, այնուհետեւ դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արեւելք, թիվ 65-70 սահմանակետերով անցնում 1696մ, հասնում գետի ափին գտնվող Տաթեւ, Ակներ եւ Գորիս համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12026մ է:

ՏԱԹԵՎ-ԳՈՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Տաթեւ, Ակներ եւ Գորիս համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, անցնում 75մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետեւ թեքվում հարավ, անցնում 148մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է հարավ-արեւմուտք, թիվ 3-10 սահմանակետերով անցնում 1156մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, հատում գետը, դաշտային ճանապարհով անցնում 184մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է հարավ, անցնում 77մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արեւմուտք, թիվ 14-16 սահմանակետերով անցնում 247մ, հասնում թիվ 17 սահմանակետին, թեքվում է հարավ, անցնում 49մ, հասնում թիվ 18 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արեւմուտք, անցնում 120մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւմուտք, անցնում 562մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին, այնուհետեւ կրկին թեքվում է հյուսիս-արեւմուտք, հատում ձորը, անցնում 670մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, հատում ձորակներ, թիվ 22 սահմանակետով անցնում 665մ, հասնում թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արեւելք, անցնում 204մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, թիվ 25 սահմանակետով անցնում 1110մ, հասնում Անգեղակոթ-Գորիս միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը, հատելով գետակը, թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 27 սահմանակետով անցնում 277մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արեւմուտք, անցնում 224մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւելք, անցնում 425մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է արեւելք, թիվ 31 սահմանակետով անցնում 199մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արեւելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 688մ, հասնում թիվ 33 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնում 93մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւելք, լանջով, թիվ 35-36 սահմանակետերով անցնում 1021մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում ճանապարհի եզրի թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւելք, թիվ 38-39 սահմանակետերով անցնում 574մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 85մ, հասնում թիվ 41 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արեւելք, թիվ 42 սահմանակետով անցնում 317մ, հասնում թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, ձորով, թիվ 44 սահմանակետով անցնում 462.17մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 45 սահմանակետը, ապա նույն ուղղությամբ անցնում է 341.29մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 46 սահմանակետը: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը  թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 559.23մ, հասնում թիվ 48 սահմանակետը, ապա թեքվում է հարավ, անցնում 123.4մ, հասնում թիվ 49 սահմանակետը: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 50-51 սահմանակետերով անցնում 1344.67մ, հասնում Տաթեւ, Քարահունջ եւ Գորիս համայնքների տարածքների բաժանման «Գ» հան•ուցային սահմանակետը:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12001մ է:

ՏԱԹԵՎ -ՔԱՐԱՀՈՒՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Տաթեւ, Քարահունջ եւ Գորիս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 605մ, հասնում բլրագագաթի թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 67մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հարավ-արեւելք, հատվում առուների հետ, թիվ 6-9 սահմանակետերով անցնում 2522մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 207մ, հասնում թիվ 11 սահմանակետին, այստեղից թեքվում է արեւելք, անցնում 371մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղ հատվում է դաշտային ճանապարհի հետ: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ, թիվ 13 սահմանակետով անցնում 299մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արեւելք, թիվ 15-18 սահմանակետերով անցնում 963մ, հատվում դաշտային ճանապարհների, ջրբաժանների հետ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, ապա ձորով, թիվ 20-24 սահմանակետերով անցնում է 2895մ, հասնում  Տաթեւ, Քարահունջ  համայնքների եւ պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7929 մ է:

ՏԱԹԵՎ-ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Սահմանագիծն ամբողջությամբ անցնում եւ համընկնում է ԼՂՀ սահմանի հետ:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 459.9 մ է:

ՏԱԹԵՎ -ՈՐՈՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Տաթեւ, Որոտան համայնքների եւ ԼՂՀ տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Որոտան գետի ափին, սահմանագիծը գետի հոսանքի հակառակ ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 1-24 սահմանակետերով անցնում 2913մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, ապա հատում է Գորիս-Կապան հանրապետական նշանակության ճանապարհը, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 283մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը հարավ-արեւմտյան ուղղությամբ թիվ 29-34 սահմանակետերով անցնում 1237մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետիս անցնում 131 մ, հասնում Տաթեւ, Որոտան եւ Բարձրավան համայնքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4563.6 մ է:

ՏԱԹԵՎ - ԲԱՐՁՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Տաթեւ, Բարձրավան եւ Որոտան համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, Որոտան գետով, թիվ 1-10 սահմանակետով անցնում 1587 մ, հասնում Որոտան գետի ափին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ արեւմուտք թիվ 12-14 սահմանակետերով անցնում 917 մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ  անցնում է 278 մ հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, անտառի միջով, հատելով ձորեր ձորակներ անցնելով թիվ 17 սահմանակետով 528 մ հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը որը գտնվում է Որոտան գետի վտակի ափին, սահմանագիծը վտակով, ապա Որոտան գետով թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 19 սահմանակետով անցնում 367մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, ապա հարավ-արեւելք, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 375մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, անցնում 231մ, հասնում ժայռի գագաթին գտնվող թիվ 24 սահմանակետին, այնուհետեւ հատելով ժայռերը, թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 104մ, հասնում թիվ 25 սահմանակետին, ապա նորից ժայռերով նույն ուղղությամբ, թիվ 26-27 սահմանակետերով անցնում է 1029մ, հասնում թիվ 28 սահմանակետին, որը գտնվում է գետի ափին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 29-31 սահմանակետերով անցնում 941մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որը գտնվում է Որոտան գետի վտակի ափին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 172մ, հասնում թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 66մ, հասնում թիվ 34 սահմանակետին, որը գտնվում է ժայռի գագաթին, այստեղից սահմանագիծը ժայռի գագաթով թեքվում է դեպի հարավ, անցնելով 71մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ, անցնում 572մ, հասնում ձորի բերանի թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ձորով, ապա լանջով, թիվ 37-40 սահմանակետերով անցնում 836մ, հասնում թիվ 41 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ, թիվ 42-49 սահմանակետերով անցնելով 1092մ, հասնում ժայռի գագաթի թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, թիվ 51-52 սահմանակետերով անցնում 782մ, հասնում թիվ 53 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ, անցնում 412մ, հասնում Տաթեւ, Բարձրավան եւ Աղվանի համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10358 մ է:

ՏԱԹԵՎ - ԱՂՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Տաթեւ, Աղվանի եւ Բարձրավան համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային «Գոլուկայա» կոչվող եռանկյունաչափական սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնում 202մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւելք, հատում ջրբաժանը, անցնում է 463մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւելք, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 257մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է ժայռի եզրին, ապա թեքվում է արեւելք, թիվ 6 սահմանակետով անցնում 277մ, հասնում  թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնում 202մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւելք, հատում ջրբաժանը, անցնում է 463մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւելք, թիվ 10-11 սահմանակետերով անցնում 257մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որը գտնվում է ժայռի եզրին, ապա թեքվում է արեւելք, թիվ 13 սահմանակետով անցնում 277մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը անտառի միջով թեքվում է դեպի հարավ, թիվ  15-16 սահմանակետերով անցնում 801մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 298մ, հասնում թիվ 18 սահամանակետին, ապա թեքվում է հարավ-արեւմուտք, անցնում անտառի բացատով, հատում դաշտային ճանապարհը, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 773մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 409մ, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ժայռի վրայով ացնելով դեպի հարավ-արեւելք 453մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 533մ, հատում դաշտային ճանապարհներ եւ հասնում Տափասարի գագաթին գտնվող Տաթեւ, Քաշունի եւ Անտառաշատ համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5842.07մ է:

ՏԱԹԵՎ-ԱՆՏԱՌԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

Տաթեւ, Անտառաշատ եւ Աղվանի համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 627մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, դաշտային ճանապարհով, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 1228մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, թիվ 8-15 սահմանակետերով անցնում 1224մ, հասնում թիվ 16 սահմանակետին:  Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւելք,անտառի եզրով, թիվ 17-24 սահմանակետերով անցնում 940մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, Չուրչուր լեռով, հատելով դաշտային ճանապարհը թիվ 26-30 սահմանակետերով անցնում է 1946 մ, հասնում թիվ 31  սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ, ջրբաժանով, թիվ 32-33 սահմանակետերով անցնում է 857 մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 286 մ, հասնում Տաթեւ, Անտառաշատ եւ Լեռնաձոր համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7106 մ է:

ՏԱԹԵՎ -ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»

Տաթեւ, Գեղի եւ Լեռնաձոր համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնում 667մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը լանջով նույն ուղղությամբ, թիվ 2 սահմանակետով անցնում է 1217մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, անցնում 192մ, հասնում Տաթեւ, Քաշունի եւ Լեռնաձոր համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2076մ է:

ՏԱԹԵՎ - ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ի»

Տաթեւ, Գեղի  եւ Շենաթաղ համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1668մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից սահմանագիծը դարձյալ թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 4 սահմանակետով անցնում 1572մ, հասնում  Տաթեւ, Գեղի եւ Լեռնաձոր համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին:

«Ժ»-«Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3240մ է:

ՏԱԹԵՎ -ՇԵՆԱԹԱՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ի»-«Լ»

Տաթեւ, Լոր եւ Շենաթաղ համայնքների տարածքների բաժանման «Լ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լեռան լանջով թեքվում է դեպի հարավ, ջրբաժանով, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 919մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւելք, հետո հարավ-արեւելք, ջրբաժանով, թիվ 4 սահմանակետով անցնում 789մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ, ջրբաժանով, թիվ 6-7 սահմանակետերով անցնում է 1043մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 9 սահմանակետով անցնում 274մ, թիվ 10 սահմանակետին:Թիվ 10  սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանով, թիվ 11-17 սահմանակետերով անցնում 1604մ, հասնում թիվ 18 եռանկյունաչափական «Գյամբել» կոչվող սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում է 615մ, հասնում լեռնանցքի մոտ գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, ճանապարհով, թիվ 20-21 սահմանակետերով անցնում 601մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 23 սահմանակետով անցնում է 466մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է կրկին դեպի հարավ-արեւելք, հատում ջրբաժանը, առուները, ձորակները, լեռան լանջով, թիվ 25-28 սահմանակետերով հատում գետը եւ անցնելով 2224մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւելք, անցնում 681մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, անցնում է 662մ, հասնում թիվ 31 սահմանակետին, հետո թեքվում է հարավ-արեւելք, անցնում 509մ, հասնում  Տաթեւ , Շենաթաղ եւ Գեղի համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետին:

«Լ»-«Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10387 մ է:

ՏԱԹԵՎ -ԼՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Լ»-«Խ»

Տաթեւ, Լոր եւ Լծեն համայնքների տարածքների բաժանման «Խ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, առվով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում է 1672մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ, թիվ 10-13 սահմանակետերով անցնում է 1182մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, լեռնագագաթներով, թիվ 15-16 սահմանակետերով անցնում է 645մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատելով դաշտային ճանապարհներ, թիվ 18-21 սահմանակետերով անցնում է 512մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է հարավ, անցնում 113մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, որից հետո թեքվում է հարավ-արեւմուտք, թիվ 24 սահմանակետերով անցնում է 222մ, հասնում  Տաթեւ, Լոր եւ Շենաթաղ համայնքների տարածքների բաժանման «Լ» հանգուցային սահմանակետին:

«Լ»-«Խ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4346մ է:

ՏԱԹԵՎ -ԼԾԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Խ»-«Ծ»

Տաթեւ, Լծեն եւ Դարպաս համայնքների տարածքների բաժանման «Ծ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Երեւան-Գորիս հանրապետական նշանակության ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 676մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանգիծը թեքվում է հարավ, լանջով, թիվ 5 սահմանակետով անցնում 976մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, լեռնալանջով, թիվ 7-14 սահմանակետերով անցնելով 3031մ, հասնում Շիշթափա լեռան գագաթին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 300մ, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 16 սահմանակետին, այնուհետեւ շարունակվում է նույն ուղղությամբ, անցնում 804մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 794մ, հասնում Որոտան գետի ափին գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը Որոտան գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 19-30 սահմանակետերով անցնում 2566մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, գետով, թիվ 32-34 սահմանակետերով անցնում 1050մ, հասնում թիվ 35 սահմանակետին, ապա նորից թեքվում հարավ-արեւմուտք, գետով, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 1305մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւմուտք, լանջով, թիվ 41 սահմանակետով անցնում 862մ, հասնում թիվ 42 սահմանակետին, ապա նորից թեքվում է հարավ-արեւմուտք, լանջով, թիվ 43 սահմանակետով անցնում 644մ, հասնում  Տաթեւ, Լծեն եւ Լոր համայնքների տարածքների բաժանման «Խ» հանգուցային սահմանակետին:

«Խ»-«Ծ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13008մ է:

ՏԱԹԵՎ -ԴԱՐՊԱՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ծ»-«Կ»

Տաթեւ, Դարպաս եւ Որոտան համայնքների տարածքների բաժանման «Կ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1492մ, հասնում Տաթեւ, Լծեն եւ Դարպաս համայնքների տարածքների բաժանման «Ծ» հանգուցային սահմանակետին:

«Ծ»-«Կ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1491.73մ է:

ՏԱԹԵՎ -ՈՐՈՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Կ»-«Հ»

Տաթեւ, Որոտան եւ Վաղատին համայնքների տարածքների բաժանման «Հ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 650մ, հատելով ձորակը եւ դաշտային ճանապարհը, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 5-7 սահմանակետերով անցնում 525մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է հյուսիս-արեւելք, թիվ 9 սահմանակետով անցնում 352մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արեւելք, անցնում 560մ, հատելով բարձր լարման գիծը, հասնում  Տաթեւ, Դարպաս եւ Որոտան համայնքների տարածքների բաժանման «Կ» հանգուցային սահմանակետին:

«Կ»-«Հ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2087մ է:

ՏԱԹԵՎ -ՎԱՂԱՏԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Հ»-«Ա»

Տաթեւ, Ակներ եւ Վաղատին համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ, անցնում 1618մ, հատելով Սյունիքի լեռնաշղթան, ձորեր, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 967մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը կրկին լանջով թեքվում է հարավ-արեւմուտք, թիվ 3 սահմանակետով անցնում 2145մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից ձորով անցնում է 272մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ անցնում է 176մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող Տաթեւ, Որոտան եւ Վաղատին համայնքների տարածքների բաժանման «Հ» հանգուցային սահմանակետին:

 «Հ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5178.34մ է:»

Հոդված 10. Օրենքի հավելված 18.1-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հավելված 18.1
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային  բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Դիլիջան համայնքը գտնվում է մարզի հարավարեւմտյան մասում:

Համայնքը հյուսիսից եւ արեւելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ծաղկավան համայնքին, արեւելքից «Բ»-«Գ» հատվածով` Սեւքար համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Ենոքավան, «Դ»-«Ե» հատվածով` Գետահովիտ, «Ե»-«Զ» հատվածով` Գանձաքար, «Զ»-«Է» հատվածով` Իծաքար, արեւելքից «Է»-«Ը» հատվածով` Նավուր համայնքներին, հարավից` «Ը»-«Թ» հատվածով Գեղարքունիքի մարզին, հարավ-արեւմուտքից  «Թ»-«Ժ» հատվածով` Կոտայքի մարզին, արեւմուտքից  «Ժ»-«Ա» հատվածով` Լոռու մարզին:

ԴԻԼԻՋԱՆ-ԾԱՂԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Աղբուղա գետի ափին գտնվող Դիլիջան, Ծաղկավան (Իջեւանի շրջան) համայնքների եւ Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, հարավ-արեւելք Աղբուղա գետով, թիվ 1-37 սահմանակետերով անցնում 5052մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արեւելք, հարավ-արեւմուտք, ապա հարավ-արեւելք, հատում ձորակները, թիվ 39-45 սահմանակետերով անցնում 1286մ, հասնում է թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, ապա հարավ-արեւելք, թիվ 47-52 սահմանակետերով անցնում 939մ, հասնում Դիլիջան, Ծաղկավան (Իջեւանի շրջան) եւ Սեւքար համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7277 մ է:

ԴԻԼԻՋԱՆ-ՍԵՎՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Դիլիջան, Սեւքար եւ Ծաղկավան (Իջեւանի շրջան) համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 529մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը պարբերաբար թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, հարավ-արեւելք, ապա ապա հարավ-արեւմուտք հատելով ջրհավաքները, լանջերով, թիվ 4-9 սահմանակետերով անցնում 1500մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում հարավ-արեւմուտք, հարավ, ապա կրկին հարավ-արեւմուտք, հատում ձորակներ, թիվ 11-14 սահմանակետերով անցնում 1360մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւելք, ձորի թիվ 16-17 սահմանակետերով անցնում 1123մ, հասնում է ձորի եւ Խաչբուլաղ գետի հատման կետում գտնվող թիվ 18 սահմանակետին, որտեղից նշված գետով թեքվում է դեպի արեւելք, գետի թիվ 19-22 սահմանակետերով անցնում 2293մ, հասնում է գետի ափին գտնվող Դիլիջան, Սեւքար եւ Ենոքավան համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6806մ է:

ԴԻԼԻՋԱՆ-ԵՆՈՔԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Դիլիջան, Ենոքավան եւ Գետահովիտ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ժայռի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում է 1471մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ, թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 367մ, հասնում է ժայռի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք եւ հյուսիս-արեւելք, ձորով` թիվ 16-36 սահմանակետերով անցնում 6006մ, հասնում ձորի եզրին գտնվող Դիլիջան, Ենոքավան եւ Սեւքար համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7843մ է:

ԴԻԼԻՋԱՆ-ԳԵՏԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Դիլիջան, Գետահովիտ եւ Գանձաքար համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ժայռերի եզրով թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 454մ, հասնում ժայռի եզրին գտնվող Դիլիջան, Հաղարծին եւ Ենոքավան համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 454մ է:

ԴԻԼԻՋԱՆ -ԳԱՆՁԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Աղստեւ գետի վտակի եզրին գտնվող Դիլիջան, Գանձաքար եւ Գետահովիտ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ, ձորեզրի ժայռերի կատարներով` թիվ 1-9 սահմանակետերով անցնելով 1912մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից, որը գտնվում է Աղստեւ գետի վտակի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, նշված վտակի թիվ 11-46 սահմանակետերով անցնում 7802մ, հասնում Աղստեւ գետի ափին գտնվող թիվ 47 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, Աղստեւ գետի թիվ 48-57 սահմանակետերով անցնում 1798մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ-արեւմուտք, հատելով ձորակներ, ձորակի թիվ 59-71 սահմանակետերով անցնում է 3774մ, հասնում ձորակի եւ դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ապա հարավ-արեւելք, դաշտային ճանապարհի ոլորապտույտներով, թիվ 73-82 սահմանակետերով անցնում է 1338մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 83 սահմանակետին: Թիվ 83 սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ճանապարհի թիվ 84-88 սահմանակետերով անցնում 1771մ, հասնում առվակի եզրին գտնվող թիվ 89 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արեւելք, առվակի ոլորապտույտներով, թիվ 90-97 սահմանակետերով անցնում է 1623մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 98 սահմանակետին: Թիվ 98 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, հետո հյուսիս-արեւելք, ջրբաժանի թիվ 99-118 սահմանակետերով անցնում 4551մ, հասնում Դիլիջան, Գանձաքար եւ Իծաքար համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 24569մ  է:

ԴԻԼԻՋԱՆ -ԻԾԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Ճանապարհների խաչմերուկում գտնվող Դիլիջան, Իծաքար եւ Գանձաքար համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, այնուհետեւ արեւելք, դաշտային ճանապարհի թիվ 1-7 սահմանակետերով անցնում 635մ, հասնում է Հախում գետի վտակի միացման կետում գտնվող թիվ 8 սահմանակետին, որտեղից նշված վտակով, թիվ 9-21 սահմանակետերով անցնում է 1472մ, հասնում Հախում գետի ափին գտնվող Դիլիջան, Իծաքար եւ Նավուր համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2107մ է:

ԴԻԼԻՋԱՆ -ՆԱՎՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Հախում գետի ափին գտնվող Դիլիջան, Նավուր եւ Իծաքար համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, գետով, թիվ 1-32 սահմանակետերով անցնում 5610մ, հասնում է գետի ափին գտնվող Նավուր, Դիլիջան համայնքների եւ Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5610մ է:

ԴԻԼԻՋԱՆ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

«Ը»-«Թ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշ եւ Գեղարքունիք մարզերի սահմանի հետ:

ԴԻԼԻՋԱՆ-ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»

«Թ»-«Ժ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշ եւ Կոտայք մարզերի սահմանի հետ:

ԴԻԼԻՋԱՆ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ա»

«Ժ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշ եւ Կոտայք մարզերի սահմանի հետ:»

Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 16.7-րդ, 16.9-րդ, 16.33-րդ, 16.49-րդ, 16.58-րդ, 16.75-րդ, 17.40-րդ, 17.41-րդ, 17.54-րդ, 17.73-րդ, 17.78-րդ, 18.4-րդ, 18.16-րդ, 18.21-րդ, 18.27-րդ, 18.33-րդ, 18.35-րդ հոդվածները եւ 16.7-րդ, 16.9-րդ, 16.33-րդ, 16.49-րդ, 16.58-րդ, 16.75-րդ, 17.40-րդ, 17.41-րդ, 17.54-րդ, 17.73-րդ, 17.78-րդ, 18.4-րդ, 18.16-րդ, 18.21-րդ, 18.27-րդ, 18.33-րդ, 18.35-րդ հավելվածները:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: