Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի չորրորդ պարբերությունից հանել «(քաղաքային համայնքում` քաղաքապետը, գյուղական համայնքում` գյուղապետը)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «համարվում» բառից հետո «քաղաքային համայնքում` քաղաքապետարանի, իսկ գյուղական համայնքում` գյուղապետարանի» բառերը փոխարինել «համայնքապետարանի» բառով:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում.
1. 1-ին մասի 24-րդ կետից հանել «գյուղական եւ քաղաքային» բառերը.
2. 1-ին մասի 30-րդ կետում «համայնքի» բառից հետո լրացնել «եւ (կամ) համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրի» բառերը.
3. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 36-րդ կետով՝
«36) հաստատում է համայնքի ղեկավարի կողմից ներկայացված, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ներկայացուցչի (այսուհետ՝ վարչական ներկայացուցիչ) թեկնածությանը ներկայացնելու եւ համաձայնեցելու կարգը»:
Հոդված 4. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ»
Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 29.1-ին եւ 29.2-րդ հոդվածներով՝
«Հոդված 29.1 Վարչական ներկայացուցիչը
1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 100-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող, յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի մեկ վարչական ներկայացուցիչ:
2. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 100-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում, վարչական ներկայացուցչի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն ապահովում է աշխատակազմը:
3. Վարչական ներկայացուցչի պաշտոնը՝ հայեցողական պաշտոն է:
4. Վարչական ներկայացուցչի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ աշխատակազմի կանոնադրությամբ:
5. Վարչական ներկայացուցիչը տվյալ բնակավայրի հաշվառված բնակիչ է:
6. Վարչական ներկայացուցիչը գործում է համայնքի ավագանու կողմից որոշված նստավայրում:
7. Վարչական ներկայացուցչի նստավայրի նկատմամբ գործում են սույն օրենքի 8-րդ հոդվածով՝ տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի համար սահմանված պահանջները:
8. Վարչական ներկայացուցչի պահպանման ծախսերը ներկայացվում են համայնքի բյուջեում առանձին տողով:
Հոդված 29.2. Վարչական ներկայացուցչի լիազորությունների ընդհանուր բնութագիրը
1. Վարչական ներկայացուցիչը՝
1) բնակավայրի տարածքում գործում է համայնքի ղեկավարի անունից.
2) հետեւում է բնակավայրի տարածքում մատուցվող հանրային ծառայությունների իրականացմանը եւ այդ մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.
3) աջակցում եւ կազմակերպում է իր բնակավայրում, սույն օրենքի 19-րդ հոդվածի 3.1-ին կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասի 6.1-ին կետով, 33.1-ին հոդվածով եւ 34-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով համայնքի ավագանուն, համայնքի ղեկավարին եւ աշխատակազմի քարտուղարին վերապահված լիազորությունների իրականացումը.
4) համայնքի ավագանու կողմից սահմանված կարգին համապատասխան, անցկացնում է բնակավայրին վերաբերող հարցերի հանրային լսումներ կամ քննարկումներ եւ արդյունքների մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.
5) մասնակցում է համայնքի ավագանու նիստերին.
6) իրականացնում է աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
2. Համայնքի ղեկավարը պատասխանատու է վարչական ներկայացուցչի գործունեության համար:»:
Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածում.
1. 1-ին մասի 8-րդ կետը «ղեկավարներին» բառից հետո լրացնել «, վարչական ներկայացուցիչներին» բառերով.
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1-ին կետով.
«8.1) վարչական ներկայացուցիչ է նշանակում բնակավայրի բնակիչների համաձայնությամբ. վերջիններիս կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում՝ համայնքի ղեկավարը նշանակումը կատարում է առանց համաձայնեցնելու:»
Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «Երեւան քաղաքի եւ քաղաքային համայնքների» բառերը փոխարինել «քաղաքների» բառով:
Հոդված 8. Օրենքի 75-րդ հոդվածում «վարչապետը նշանակում է քաղաքային, իսկ մարզպետը` գյուղական» բառերը փոխարինել «վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած» բառերով:
Հոդված 9. Օրենքի 84-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ կետով.
«14. Համայնքների միավորման կամ բաժանման արդյունքում նոր ձեւավորված համայնքներում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրությունները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 40 օրյա ժամկետի վերջին կիրակի օրը: Նոր ձեւավորված համայնքներում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններն անց են կացվում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն թվականի մայիսի 17-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում անցկացվեցին տեղական հանրաքվեներ (փնջերում ընդգրկված համայնքների միավորման հարցով), որոնց արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ համայնքների խոշորացման գործընթացին անհրաժեշտ է ապահովել շարունակականություն, մասնավորապես, մշակել կիրարկումն ապահովող իրավական ակտերի նախագծեր:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել են իրավական ակտերի նախագծեր, ինչը պայմանավորված է նոր ձեւավորվող խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման, ինչպես նաեւ լիազորությունների բաշխման առանձնահատկություններով: Մասնավորապես, առաջարկվում է համայնքները տարանջատել ինքնուրույն եւ բազմաբնակավայր համայնքների, նոր ձեւակերպում է ստանում «բնակավայր» հասկացությունը: Ներդրվում են «Բնակավայրի վարչական ներկայացուցչի» (որը սահմանվում է որպես հայեցողական պաշտոն), «Վարչական ներկայացուցիչի նստավայրի» ինստիտուտները, «քաղաքապետարան» եւ «գյուղապետարան» հասկացությունները փոխարինվում են «համայնքապետարան» հասկացությամբ, փոփոխվում են խոշորացվող համայնքների վարչական սահմանների նկարագրությունները: Սահմանվում են համայնքների միավորման սկզբունքները, կարգը, ինչպես նաեւ նոր ձեւավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները, համայնքների խոշորացման արդյունքում ձեւավորված համայնքի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոնները զբաղեցնելու կարգը:
Նախագծային փաթեթը 2014 թվականի նոյեմբերի 28-ի № 03/16/6471-14 գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը, որից հետո վերադարձվել է լրացուցիչ քննարկման, հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները: Ներայացվող նախագծային փաթեթը լրամշակվել է այդ առաջարկությունների հիման վրա:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ, ԱՄՆ ՄԶԳ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) հնգամյա ծրագրի փորձագիտական խումբ: Նախագծերը ուղարկվել են Եվրոպայի Խորհրդի փորձագետներին: 2014թ. հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի է ունեցել վերջիններիս մասնակցությամբ իրենց կողմից արված առաջարկությունների քննարկում: Նախագծերը, բովանդակային առումով, արժանացել են վերջիններիս հավանությանը (եզրակացությունը կցվում է): Նախագծերի գաղափարախոսությունը ներկայացվել է բազմաթիվ համայնքների բնակիչներին՝ համայնքների խոշորացման վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով կազմակերպված այցերի ընթացքում: 2015 թվականի հունիս ամսին Դիլիջան քաղաքում կազմակերպվել են հանրային լսումներ, որտեղ ներկայացվել է նախագծային փաթեթը:
4. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների խոշորացման գործընթացի իրավական բազան:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության համայնքների խոշորացման իրավական հիմքերը:
Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` առաջարկվում է համայնքները տարանջատել ինքնուրույն եւ բազմաբնակավայր համայնքների, սահմանվում են համայնքների միավորման սկզբունքները, կարգը, ինչպես նաեւ նոր ձեւավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծով առաջարկվում է համայնքները տարանջատել ինքնուրույն եւ բազմաբնակավայր համայնքների, նոր ձեւակերպում է ստանում «բնակավայր» հասկացությունը: Ներդրվում են «Բնակավայրի վարչական ներկայացուցչի» (որը սահմանվում է որպես հայեցողական պաշտոն), «Վարչական ներկայացուցիչի նստավայրի» ինստիտուտները, «քաղաքապետարան» եւ «գյուղապետարան» հասկացությունները փոխարինվում են «համայնքապետարան» հասկացությամբ, փոփոխվում են խոշորացվող համայնքների վարչական սահմանների նկարագրությունները: Սահմանվում են համայնքների միավորման սկզբունքները, կարգը, ինչպես նաեւ նոր ձեւավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները, համայնքների խոշորացման արդյունքում ձեւավորված համայնքի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոնները զբաղեցնելու կարգը:
Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ վերոնշյալ օրենքների նախագծերի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի ընդհանուր ծավալի, ՀՀ պետական բյուջեի մուտքերի եւ ելքերի փոփոխման չեն հանգեցնում:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: