Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.13-5.15-րդ կետերով.
«
5.13. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի (օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի) գործունեության համար՝ տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
5.14. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
5.15. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի (օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի) յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը «ներդրումային ընկերությունների,» բառերից լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում