Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-101918-05.03.2025-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ  հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.13-5.15-րդ կետերով.
«
 
5.13. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի (օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող  անձի մասնաճյուղի) գործունեության համար՝  տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
5.14. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող  անձի յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան  բազային տուրքի 200-ապատիկի չափով
5.15. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող  անձի (օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող  անձի) յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ 
տարեկան

բազային տուրքի 200-ապատիկի չափով
 
 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը «ներդրումային ընկերությունների,» բառերից լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: