Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասը «Երեւանի վարչական շրջանի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոնները» բառերից հետո լրացնել «բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ներկայացուցչի պաշտոնը,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: