Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-101919-05.03.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «է) ապահովագրական ընկերության.» կետից հետո լրացնել նոր «է1 ) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ.» կետը:

Հոդված 2. Սույն Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում բոլոր «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերը:

Հոդված 3. Սույն Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասում.

1. «բանկերը եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան՝» բառերը փոխարինել «բանկերը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան եւ կրիպտոակտիվների պահառություն իրականացնելու իրավունք ունեցող անձը՝»,

2. «արժեթղթերի» բառից հետո լրացնել « եւ կրիպտոակտիվների» բառը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Եզրակացություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն