Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-101920-05.03.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀO-150-Ն օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝  կրիպտոակտիներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրը:

Հիմնավորում

Եզրակացություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն