Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8643-05.10.2015-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «քաղաքապետարանների եւ գյուղապետարանների» բառերը փոխարինել «համայնքապետարանների» բառով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 29.1 հոդվածով.

«Հոդված 29.1. Համայնքների միավորման կամ բաժանման արդյունքում ձեւավորված նոր համայնքի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոնները զբաղեցնելը

1. Համայնքների միավորման կամ բաժանման արդյունքում ձեւավորված նոր համայնքի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոնները զբաղեցվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: