Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-101922-05.03.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 101-րդ հոդվածի 3-րդ մասը բոլոր «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 142-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով՝

«5. Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվով վճարում կատարելն արգելվում է, բացառությամբ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային փողի թոքենի:»:

Հոդված 3. Օրենսգրքի 143.1-ին հոդվածի 1-ին մասը «տեխնոլոգիայի» բառից հետո լրացնել «կամ նմանատիպ այլ տեխնոլոգիայի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ համակարգչային» բառերը փոխարինել «, համակարգչային կամ ապակենտրոնացված» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 356-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով՝

«5. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտավորություններով հաշվարկներ կատարելիս կրիպտոակտիվների օգտագործումը արգելվում է, բացառությամբ «Կրիպտոակտիվների մասին օրենքով» նախատեսված էլեկտրոնային փողի թոքենից:»:

Հոդված 6. Օրենսգրքի 589-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3.  Արգելվում է փոխանակության պայմանագրով կրիպտոակտիվի փոխարեն հանձնել կրիպտոակտիվ չհանդիսացող այլ ապրանք (գույք):  Սույն մասի իմաստով գույք չեն հանդիսանում դրամական միջոցները, որպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառելի են կրիպտոակտիվների առուվաճառքի վերաբերյալ կարգավորումները: Սույն մասի պահանջի խախտմամբ կնքված պայմանագիրն առոչինչ է: Սույն մասով սահմանված պահանջը չի սահմանափակում.

1) սպառողական թոքենների թողարկողի կողմից առաջարկվող որեւէ ապրանք ձեռք բերելու կամ ծառայությունից օգտվելու համար սպառողական թոքենների օգտագործումը.

2) ապրանք ձեռք բերելու կամ ծառայությունից օգտվելու համար այն կրիպտոակտիվների օգտագործումը, որոնք ձեռքբերողն իրավունք ունի օգտագործել միայն թողարկողի  հետ պայմանագրային հարաբերության մեջ գտնվող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց խմբի կողմից առաջարկվող ապրանքներից կամ ծառայություններից օգտվելու  համար:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Եզրակացություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն