Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի առաջին մասի «զ» կետում «Երեւան քաղաքի եւ քաղաքային համայնքների» բառերը փոխարինել «քաղաքների» բառով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի.
1. 7-րդ մասում «Երեւան քաղաքի եւ քաղաքային համայնքների» բառերը փոխարինել «քաղաքների» բառով:
2. 11-րդ մասում «քաղաքային համայնքներում» բառերը փոխարինել «քաղաքներում» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: