Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-101923-05.03.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 57-րդ կետում՝ «արժեթղթերի շուկայի ոլորտի ծառայողական գաղտնիքը,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվների շուկայի ոլորտի ծառայողական տեղեկությունը,» բառերը:

Հոդված  2. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 6-րդ մասում «արժեթղթերը» բառից հետո լրացնել «, կրիպտոակտիվները» բառը:

Հոդված 3. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում «դատախազության դեպոզիտային հաշվին,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվները՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մոտ կամ ապակենտրոնացված գրանցամատյանում իրավասու լիազոր մարմնի համար բացված հաշվին,» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասում «մարմնին,» բառից հետո լրացնել «կրիպտոակտիվները՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մոտ կամ ապակենտրոնացված գրանցամատյանում իրավասու լիազոր մարմնի համար բացված հաշվին,» բառը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Եզրակացություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն