Հոդված 1. ՀՀ Սահմանադրության 1 հոդվածից հետ ավալացնել նոր 1.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.
« Հոդված 1.1. Հայաստանի հանրապետությունը միջազգային իրավունքի նորմերով գործող նպատակային գործունեության ամբողջական սուբյեկտ է, որը՝ իր Սահմանադրությամբ, օրենքներով, իր կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ամրագրված ազգային եւ համամարդկային արժեքներից, սկսզբունքներից ելնելով ինքն է որոշում իր գործունեության ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, դրանց իրագործման ծրագրերը։ Հայաստանի հանրապետությունում բոլոր պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնական գործունեության ընթացքում պարտավոր են ղեկավարվել այդ ծրագրերով»։
Հոդված 2. Սահմանադրության 2 հոդվածից հետո ավելացնել նոր 2.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդած 2.1 ՀՀ-ում՝
ա) իշխանական համակարգի ընդհանուր կառուցվածքի եւ գործունեության ուղղությունների,
բ) մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների ապահովման,
գ) հասարակական կյանքի կազմակերպման,
դ) այլ պետությունների հետ հարաբերությունների կարգավորման,
ե) ինչպես նաեւ պետական երկարաժամկետ ծրագրերի, նպատակների եւ խնդիրների ընտրության սկզբունքներն ու մոտեցումները որոշվում եւ փոփոխվում են միայն համաժողովրդական հանրաքվեների եւ ընտրություններում ընտրողների հավանությանն արժանացած նախընտրական ծրագրերում պարունակվող դրույթների հիման վրա»։
Հոդված 3. Սահմանադրության 4 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Հայաստանի հանրապետությունը ապահովում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը։ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան։
Իշխանությունն իրականացնելիս ժողովուրդն ու պետությունը սահմանափակված են սահմանադրորեն ամրագրված այդ իրավունքներով, որպես անմիջականորեն գործող իրավունք»։
Հոդված 4. Սահմանադրության 4 հոդվածից հետո ավելացնել նոր 4.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 4.1. Պետությունը միջազգային իրավունքի նորմերով ու սկզբունքներով թույլ տրված սահմաններում, իր կարողությունները ի նպաստ է դնում համազգային խնդիրների եւ նպատակների իրականացմանը»։
Հոդված 5. Սահմանադրության 4 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Պետական իշխանությունը իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման հիման վրա։
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքով եւ օրենքից անմիջականորեն բխող՝ օրենքի կիրառումն ապահովող օրենսդրական այլ ակտերով»։
Հոդված 6. Սահմանադրության 6 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
«Հոդված 6*. Հայաստանի հանրապետությունում երաշխավորվում է օրենքի գերակայությունը, օրենքի առջեւ բոլորի հավասարությունը։
ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն։ Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաեւ Սահմանադրության եւ օրենքների բովանդակությունից չբխող, նրանց հակասող ճանաչված իրավական ակտերն իրավական ուժ չունեն։ Օրենքները կիրառվում են միայն պաշտոնական հրապարակումից հետո Մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին վերաբերվող չհրապարակված իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն։
Հայաստանի հանրապետության անունից կնքված միջազգային պայամանագրերը կիրառվում են միայն վավերացվելուց հետո։
Վավերացված միջազգային պայմանագրերը Հայաստանի հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե նրանցում պարունակվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրնքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը։ Սահմանադրությանը հակասող միջազգային պայամանագրերը կարող են վավերացվել Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարեուց հետո միայն»։
Հոդված 7. Սահմանադրության 7 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 7*. Հայաստանի հանրապետությունում ճանաչվում է բազմակարծությունն ու բազմակուսակցությունը։
Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը, մասնակցում հասարակական կյանքի կարգավորման, կառավարման գործընթացներին։
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու նրանց նախընտրական միավորումները ընտրողներին են ներրկայացնում այն նախընտրական ծրագրերն ու մոտեցումները, որոնք պետք է հիմք ծառայեն պետական քառամյա եւ տարեկան ծրագրերի մշակման, գործադիր իշխանության գործունեության ուղղությունների որոշման համար՝ եթե Սահմանադրությամբ սահմանված կարգով նրանք ընտրությունների արդյունքով կառավարություն կազմելու իրավունք ստանան։
Կուսակցությունների գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանն ու օրենքներին, իսկ գործելակերպը՝ ժողովրդավարության համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքներին»։
Հոդված 8. Սահմանադրության 7 հոդվածից հետո ավելացնել նոր 7.1. հոդվածը՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 7.1. Հայաստանի հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից։
Հայաստանի հանրապետությունը ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու պատմական բացառիկ դերը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։
Հայաստանի հանրապետությունում երաշխավորվում են օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը»։
Հոդված 9. Ավելացված 7.1. հոդվածից հետո ավելացնել նոր 7.2 հոդված հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 7.2**. Հայաստանի հանրապետության Զինված ուժերը կոչված են ապահովելու ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։
Հոդված 10. Սահմանադրության 8 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Հայաստանի հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը։ Սեփականատերը իր հայեցողությամբ տիրապետում, իրագործում եւ տնօրինում է իրեն պատկանող գույքը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, չխախտի այլ անձանց , հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը, չզրկի պետությանը օրենքով ամրագրված իր խնդիրների եւ ծրագրերի իրականացման հնարավորությունից։
Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձեւերի ազատ զագացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը, արգելված են շուկայական մենաշնորհն ու անբարեխիղճ մրցակցությունը»։
Հոդված 11. Սահմանադրության 10 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 10.Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերարտադրությունը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը»։
Հոդված 12. Սահմանադրության 11 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. Հայ մշակույթի զարգացման, մշակութային արժեքների պահպանության խնդիրները գտնվում են պետության մշտական հոգածության ներքո։ Իր հնարավորությունների շրջանակում Հայաստանի հանրապետությունը նպաստում է քաղաքակրթության առաջընթացին, նպաստում , որ իր քաղաքացիներն ազատ հաղորդակցվեն համաշխարհային մշակութային ժառանգությանը։
Հայաստանի հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, աջակցում հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը»։
Հոդված 13. Սահմանադրության 11 հոդվածից հետո ավելացնել նոր 11.1 հոդվածը՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 11.1 ՀՀ վարչատարածքային միավորներն են շրջաններն ու համայնքները։ Երեւան քաղաքն ունի շրջանի կարգավիճակ եւ նրա կազմի մեջ են մտնում թաղային համայնքները»։
Հոդված 14. Ավելացված 11.1. հոդվածից հետո ավելացնել նոր 11.2. հոդվածը՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 11.2. Հայաստանի հանրապետությունում ճանաչվում եւ երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը։
Ինքնակառավարումն իրականացվում է բոլոր վարչատարածքային միավորումներում՝ շրջաններում, համայնքներում, Երեւան քաղաքում եւ նրա թաղային համայնքներում»։
Հոդված 15. Ավելացված 11.2. հոդվածից հետո ավելացնել նոր 11.3. հոդվածը՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 11.3. Հայաստանի հանրապետության քաղաքացիության ձեռքբերման եւ դադարեցման կարգը սահմանվում է օրենքով։ Ազգությամբ հայերը Հայաստանի հանրապետությունում քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով։
Հայաստանի հանրապետությունում չբնակվող ազգությամբ հայերը Հայաստանի հանրապետությունում կարող են ստանալ երկքաղաքացիության կարգավիճակ։ Երկքաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները Հայաստանի հանրապետությունում, պետության պարտավորությունները նրանց նկատմամբ սահմանվում են երկքաղաքացիության մասին օրենքով։
Ոչ ոք չի կարող զրկվել ՀՀ քաղաքացիությունից, ինչպես նաեւ քաղաքացիություն փոխելու իրավունքից։
ՀՀ քաղաքացուն չի կարելի հանձնել այլ պետությանը, բացառութամբ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի։ Հանձնման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան։
ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում եւ նրա սահմաններից դուրս գտնվում են ՀՀ պաշտպանության ներքո»։
Հոդված 16. Սահմանադրության 49 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 49. Հանրապետության նախագահը պետության գլուխն է։ Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, պետական ծրագրերի կատարման ընթացքին, նպաստում օրենսդիր , գործադիր եւ դատական իշխանության բնականոն գործունեությանը։
Հանրապետության նախագահը Հայաստանի հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության, պետական իշխանության շարունակականության ապահովման, հրապարակայնության, պաշտոնական տեղեկատվության եւ ՀՀ վիճակագրական տվյալների հավաստիության երաշխավորն է»։
Հոդված 17. Սահմանադրության 55 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 55. Հանրապետության նախագահ՝
1. ՈՒղերձով դիմում է ժողովրդին եւ Ազգային ժողովին։
2. Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է այն։ Այդ ժամկետում ելնելով Սահմանադրության 49 հոդվածով իր վրա դրված պարտականությունից կարող է օրենքը իր առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնել ԱԺ, պահանջելով նոր քննարկում։ Եթե Ազգային ժողովը չի ընդունում ՀՀ նախագահի առարկություններն ու առաջարկությունները եւ ձայների 3/5-ի մեծամասնությամբ վերստին ընդունում է օրենքը, ապա հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է այն։
3. Պետական քառամյա ծրագրերը իր տարեկան կտրվածքներով, չկատարելու դեպքում՝ ԱԺ լիազորություների առաջին տարվա վերջում հանրապետության նախագահը ուղերձով զգուշացնում է Ազգային ժողովին եւ կառավարությանը եւ եթե դրանից հետո էլ ծրագիրը շարունակվում է չկատարվել, ապա ՀՀ նախագահը Ազգային ժողովի լիազորությունների երկրորդ կամ երրորդ տարվա առաջին կիսամյակից հետո կարող է կրճատել Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը եւ նշանակել ԱԺ նոր արտահերթ ընտրություններ։
4. Նշանակում է Ազգային ժողովի հերթական, արտահերթ եւ կրկնական ընտրությունները։
5. Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում։
6. Օրենքով նախատեսված կարգով կազմավորում է Ազգային անվտանգության խորհուրդը եւ նախագահում նրա նիստերը։
7. Որպես պետության գլուխ ներկայացնում է ՀՀ միջազգային հարաբերություններում, օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնում միջազգային պայմանագրեր եւ ստորագրում դրանց վավերագրերը։
8. Կառավարության առաջարկությամբ նշանակում եւ ետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններին առընթեր ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը։
9. Ազգային ժողովի հետ համաձայնելով նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազին, գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է նրա տեղակալներին։
10. Նշանակում է՝ իր կողմից եւ Ազգային ժողովի կողմից ներկայացվող Սահմանադրական դատարանի անդամներին։ Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել Սահմանադրական դատարանի իր կողմից նշանակված անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել նրա նկատմամբ։
11. Սահմանադրությամբ նախատեսված կարգով մասնակցում է դատական իշխանության մարմինների ձեւավորմանը։
12. Արտակարգ եւ ռազմական դրության ժամանակ ստանձնում է գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները եւ համակարգում պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում։
13. Հայաստանի հանրապետության վրա անակնկալ զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի դեպքում հայտարարում է ռազմական դրություն, ձեռնարկում ռազմական դրության մասին օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումները, եւ անհապաղ գումարում ԱԺ հատուկ նիստ։
14. Սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում ԱԺ առաջարկությամբ հայտարարում է արտակարգ դրություն եւ ձեռնարկում արտակարգ դրության մասին օրենքով նախատեսված իր լիազորությունները։
15. Օրենքով սահմանված կարգով լուծում է ՀՀ քաղաքացիության եւ քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը։
16. Պարգեւատրում է ՀՀ շքանշաններով եւ մեդալներով, շնորհում օրենքով սահմանված կոչումներ, բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ։
17. Ներում է շնորհում դատապարտյալին»։
Հոդված 18. Սահմանադրության 57 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 57. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել Սահմանադրությամբ իր վրա դրված պարտավորությունների միտումնավոր կամ շարունակական չկատարման, պաշտոնազանության, պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար։
Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան։
Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։
Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից։
Հոդված 19. Սահմանադրության 62 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 62. Հայաստանի հանրպետությունում օրենսդիր իշխանությունը իրականացնում է Ազգային ժողովը։
Ազգային ժողովն է նշանակում վարչապետին, վարչապետի ներկայացմամբ՝ կառավարության անդամներին, հաստատում կառավարության կազմը, կառուցվածքը, գործունեության ուղղությունները։ Կառավարության ներկայացմամբ ընդունում է հեռանկարային, քառամյա, տարեկան եւ հատուկ պետական ծրագրերի ու բյուջեի մասին օրեքները, որոշում է Հայաստանի հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, փոփոխություններ կատարում դրանց մեջ, վերահսկում դրանց կատարման ընթացքը։
Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ եւ նրա հիմքով ընդունված Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով։
Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան։
Հոդված 20. Սահմանադրության 63 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 63.Ազգային ժողովը կազմված է համամասնական կարգով ընտրվող հարյուր մեծամասնական ընտրակարգով ընտրվող երեսունմեկ պատգամավորներից։ Մեծամասնական կարգով Երեւան քաղաքից ընտրվում է հինգ, իսկ Գյումրի, Վանաձոր քաղաքներից եւ ՀՀ վարչատարածքային միավոր՝ շրջաններից մեկական պատգամավոր»։
Հոդված 21. Սահմանադրության 63 հոդվածից հետո ավելացնել նոր 63.1 հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 63.1. Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը չորս տարի է։
Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով տվյալ գումարման ԱԺ լիազորությունների ժամկետը կարող է կրճատվել եւ նշանակվել ԱԺ արտահերթ ընտրություններ։
Ազգային ժողովի ընտրություններ չեն կարող նշանակվել ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ։
Ռազմական դրության ժամանակ ԱԺ լիազորությունների ժամկետը երկարացվում է։ Նոր գումարման Ազգային ժողովի ընտրություններ նշանակվում են ռազմական դրության ավարտից հետո։
Նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորություններն ավարտվում են նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի բացման օրը»։
Հոդված 22. Ավելացված 63.1. հոդվածից հետո ավելացնել նոր 63.2. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ։
«Հոդված 63.2. Համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ նրանց նախընտրական միավորումները ընտրողներին են ներկայացնում առաջիկա չորս տարվա համար նախատեսված իրենց նախընտրական քառամյա ծրագրերն ու մոտեցումները, որոնցով պետք է ղեկավարվեն, եթե ընտրությունների արդյունքով իրավունք ստանան կառավարություն ձեւավորելու։
Նախընտրական քառամյա ծրագրերը պետք է պարունակեն ըստ բոլոր հիմնական ոլորտների ենթածրագրեր՝ իրենց տարեկան կտրվածքներով, նշված պետք է լինեն կատարման ընթացքի գնահատման քանակական եւ որակական ցուցանիշները, թույլատրելի շեղումների չափը եւ ծրագրի կատարման անհաղթահարելի խոչընդոտների նկարագրությունը։
Անհաղթահարելի խոչընդոտների բացակայության դեպքում ծրագիրն ամբողջությամբ կամ իր տարեկան կտրվածքով համարվում է չկատարված, եթե հիմնական ցուցանիշները, ըստ վիճակագրական տվյալների ցածր են եղել նախատեսված նվազագույնից»։
Հոդված 23. Ավելացված 63.2. հոդվածից հետո ավելացնել նոր 63.3. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 63.3. Կուսակցությունը պատասխանատվություն է կրում ընտրությունների ընթացքում ընտրողներին ներկայացվող իր կամ իր մասնակցությամբ նախընտրական միավորման նախընտրական քառամյա ծրագրի համար։
Եթե կուսակցությունը հրաժարվում է նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից, կամ եթե կուսակցությունն օրենքով , սահմանված կարգով դադարել է գործելուց, ապա սահմանադրական դատարանի եզրակացության առկայության դեպքում, Ազգային ժողովի որոշմամբ նա զրկվում է իր պատգամավորական տեղերից։
Թափուր տեղերի համար, եթե կուսակցությունն առանձին է մասնակցել ընտրություներին, Ազգային ժողովի որոշմամբ կարող են նշանակվել լրացուցիչ համամասնական ընտրություններ, որին մասնակցում են միայն Ազգային ժողովում ներկայացված մյուս կուսակցություններն ու միավորումները։ Իսկ, եթե կուսակցությունը ընտրություններին մասնակցել է նախընտրական միավորման շրջանակում, ապա թափուր տեղերը լրացվում են միավորման ցուցակին համապատասխան միավորման մեջ մնացած մյուս կուսակցությունների ներկայացուցիչներով»։
Հոդված 24. Ավելացված 63.3. հոդվածից հետո ավելացնել նոր 63.4. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ։
«Հոդված 63.4. Կուսակցության նախընտրական քառամյա ծրագրի հիմնադրույթներից հրապարակայնորեն հրաժարվող, կուսակցությունից հեռացված կամ իր կամքով կուսակցությունից դուրս եկած համամասնական ընտրակարգով ըտրված պատգամավորը զրկվում է պատգամավորական լիազորությունից եւ նրա փոխարեն պատգամավոր է դառնում ցուցակով հաջորդը»։
Հոդված 25. Ավելացված 63.4 հոդվածից հետո ավելացնել նոր 63.5. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 63.5. Մեծամասնական ընտրակարգով Աժ ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուները ընտրատարածքի ընտրողներին են ներկայացնում ընտրատարածքում եւ Ազգային ժողովում իրենց գործունեության ծրագիրը՝ այն հիմնական խնդիրներն ու նպատակները, որոնց իրականացմանն են հետամուտ լինելու եւ որոնց համար պատասխանատվություն են ստանձնում։
Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորին, նախընտրական պարտավորությունների չկատարման համար, ընտրողները տեղական հանրաքվեով կարող են ետ կանչել։
Այդ դեպքում թափուր տեղի համար նշանակվում է լրացուցիչ ընտրություն»։
Հոդված 26. Ավելացված 64.5. հոդվածից հետո ավլացնել, նոր 63.6. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 63.6. Հերթական եւ արտահերթ ընտրություններում ըստ ստացած քվեների համամասնության պատգամավորական տեղեր են ստանում այն կուսակցությունների նախընտրական միավորումները, որոնց օգտին տրվել են վավեր ձայների առնվազն հինգ տոկոսը։
Կրկնական ընտրությունների արդյունքով առավել շատ ձայներ ստացած կուսակցությունը կամ կուսակցությունների նախընտրական միավորումը ստանում է առնվազն վաթսունվեց պատգամավորական տեղեր, եթե ըստ ընտրությունների արդյունքի ավելին չէր կարող ստանալ։
Համամասնական մյուս տեղերը ըստ ստացած քվեների համամասնության բաշխվում են առնվազն հինգ տոկոս վավեր ձայներ ստացած մյուս կուսակցությունների եւ նրանց նախընտրական միավորումների միջեւ։
Մեծամասնական ընտրակարգով տվյալ ընտրատարածքից ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է վավեր ձայների կեսից ավելին։ Եթե դա չի կատարվել, ապա մեկ շաբաթ անց, առավել ձայն ստացած երկու թեկնածուների միջեւ անց է կացվում կրկնական ընտրություններ»։
Հոդված 27. Սահմանադրության 66. հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 66. Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում։
Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել նրա նկատմամբ առանց Ազգային ժողովի համաձայնության։
Պատգամավորին չի կարելի ձերբակալել առանց Ազգային Ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ նա բռնվել է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո։ Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է ԱԺ նախագահը եւ առաջիկա նիստում քննարկվում է համաձայնություն տալու հարցը։ Եթե համաձայնություն չի տրվում, պատգամավորն անհապաղ ազատ է արձակվում»։
Հոդված 28. Սահմանադրության 68 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 68. ԱԺ հերթական ընտրություններն անցկացվում են նրա լիազորությունների ավարտին նախորդող յոթանասուն օրվա ընթացքում։ Հերթական ընտրությունների քվեարկությունը կատարվում է սեպտեմբեր ամսի երկրորդ կիրակի օրը։
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է քվեարկությունից տասն օր հետո։
Մինչեւ ԱԺ նախագահի ընտրությունը ԱԺ նիստերը վարում է Ազգային ժողովում առավել տեղեր ստացած կուսակցության կամ նախընտրական միավորման ներկայացուցիչը»։
Հոդված 29. Սահմանադրության 71 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 71. Օրենքները եւ ԱԺ որոշումները, բացառությամբ այ լ կերպ նշվածների ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին»։
Հոդված 30. Սահմանադրության 73 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 73. Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից Ազգային ժողովում կազմվում է տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողով։
Բացի այդ հանձնաժողովից Ազգային ժողովում կարող են ստեղծվել ոչ ավելի, քան ինը մշտական հանձնաժողովներ։
Մշտական հանձնաժողովները ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ առաջարկությունների նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու համար։
Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման եւ որոշակի իրադարձություններին, փաստերի եւ ծրագրերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար»։
Հոդված 31. Սահմանադրության 74 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 74. Այգային ժողովի առաջին նիստում առավել տեղեր ստացած կուսակցությունը կամ նախընտրական միավորումը Ազգային ժողովին է ներկայացնում իր նախընտրական քառամյա ծրագրի հիմնադրույթները, կառավարության կազմի գործունեության հիմնական ուղղությունների իր մոտեցումները եւ վարչապետի իր թեկնածունին։ Մեկ շաբաթվա ընդմիջումից հետո գումարվող ԱԺ հաջորդ նիստում վարչապետի թեկնածուն Ազգային ժողով է ներկայացնում նախընտրական ծրագրի հինման վրա կազմված պետական քառամյա ծրագրի նախագիծը, կառավարության կազմը՝ դնելով կառավարության վստահության հարցը։
Վստահության հարցը դնելուց քսանչորս ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3 նախաձեռնությամբ կարող է ներկայացվել կառավարությանը անվստահիություն հայտնելու որոշոման նախագիծ։ Կառավարությանը անվստահութուն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայցնելուց ոչ շուտ, քան քսանչորս եւ ոչ ուշ, քան քառասունութ ժամվա ընթացքում։ Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում պետական քառամյա ծրագիրը, կառավարության կազմը եւ վարչապետի թեկնածությունը համարվում է հավանության արժանացած»։
Հոդված 32. Սահմանադրության 74 հոդվածից հետո ավել ացնել նոր 74.1. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 74.1.Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծն ընդունվելու դեպքում Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով տեղերի համար հայտարարվում է կրկնական ընտրություններ, որին մասնակցում են միայն հիմնական ընտրություններում ԱԺ տեղեր ստացած կուսակցություններն ու նախընտրական միավորումները։
Երկշաբաթյա ժամկետում անցկացվող կրկնական ընտրությունների ընթացքում կուսակցություններն ու նրանց նախընտրական միավորումները կարող են նոր միավորումներ կազմել, փոփոխություններ կատարել իրենց նախընտրական քառամյա ծրագրերում եւ պատգամավորության թեկնածուների ցուցակներում ներկայացնելով այն ընտրողներին»։
Հոդված 33 . Ավելացված 71.1. հոդվածից հետո ավելացնել նոր 74.2. հոդվածը հետեւյալ բովադակությամբ.
«Հոդված 74.2. Կրկնական ընտրությունների քվեարկություններն անց են կացվում հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը։ Կրկնական ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրված եւ հիմնական ընտրությունների ընթացքում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների կազմով Ազգային ժողովի աշխատանքները սկսվում են Սահմանադրության 74 հոդվածով նշված կարգով եւ ժամկետներում»։
Հոդված 34. Ավելացված 74.2. հոդվածից հետո ավելացնել նոր 74.3. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 74.3.Բացի Սահմանադրության հոդվածներ 74-ում եւ 74.1.-ում նշված դեպքերի, իր լիազորությունների ժամանակահատվածում Ազգային ժողովը կարող է մեկ անգամ անվստահություն հայտնել կառավարությանը։ Այդ դեպքում կարող են փոխվել միայն վարչապետն ու կառավարության կազմը։ Եթե երկրորդ անգամ կառավարությանն անվստահություն է հատնվել Ազգային ժողովի կողմից, ապա ԱԺ լիազորությունների ժամկետը կրճատվում է եւ նշանակվում նոր գումարման ԱԺ արտահերթ ընտրություններ։
Հանրաքվեով Ազգային ժողովին անվստահություն հայտնելու, նախագահի կողմից քառամյա ծրագիրը չկատարելու պատճառով կամ գարնանային նստաշրջանում կառավարությանը երկրորդ անգամ անվստահություն հայտնելու պատճառով ԱԺ լիազորությունների ժամկետը կրճատվելու դեպքում ԱԺ արտահերթ ընտրություններն անց են կացվում յոթանասուն օրվա ընթացքում եւ քվեարկությունները նշանակվում են համապատասխան տարվա սեպտեմբերի վերջին կիրակի օրը։ ԱԺ կողմից աշնանային նստաշրջանում անվստահություն երկրորդ անգամ հայտնելու դեպքում նշանակվող արտահերթ ընտրությունները անց են կացվում հիսուն օրվա ընթացքում։ Այդ դեպքում մինչեւ Ազգային ժողովի եւ նրա կողմից կառավարության ձեւավորումը, նոր քառամյա ու տարեկան պետական ծրագրերի եւ բյուջեի հաստատումը նախորդ կառավարությունը շարունակում է իր աշխատանքները բյուջետային համամասնությունների պահպանման սկզբունքով։
Հոդված 35. Սահմանադրուկթյան 85 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 85. ՀՀ կառավարությունը Հայաստանի հանրապետության գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է։
ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, Հայաստանի հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններով, հայեցակարգերով ամրագրված նպատակներից եւ խնդիրներից ելնելով.
Կենսագործելու համար Հայաստանի հանրապետության հեռանկարային, քառամյա, տարեկան ծրագրերի ու բյուջեի կատարումը.
Օրենքով սահմանված կարգով ՀՀ կառավարությունը համակարգում, ղեկավարում եւ վերահսկում է գործադիր իշխանության մյուս բոլոր պետական մարմինների աշխատանքը եւ ընդհանուր պատասխանատվություն է կրում նրանց գործունեության համար։
Կառավարության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով։
Իր լիազորությունների շրջանակում կառավարությունը ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման հանրապետության ամբողջ տարածքում։
Կառավարությանը անվստահություն հայտնելու, նոր կառավարություն ձեւավորելու կարգը սահմնվում է ՀՀ Սահմանադրությամբ։
Հոդված 36. Սահմանադրության 85 հոդվածից հետո ավելացնել նոր 85.1. հոդված հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 85.1. ՀՀ կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից։
Կառավարությանը համարվում է կազմված եթե նշանակված են վարչապետը եւ օրենքով նախատեսված բոլոր նախարարները։
Վարչապետը եւ նախարարները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ։
Վարչապետը նախարարներից մեկին նշանակում է իրականացնելու վարչապետի լիազորությունները վարչապետի բացակայության ժամանակ։
Կառավարության կառուցվածքը եւ գործունեության կարգը սահմանվում է կառավարության մասին օրենքով։
Հոդված 37. Սահմանադրության 86 Կառավարության նիստերը հրավիրում եւ վարանում է վարչապետը։
Կառավարության նիստեր հրավիրվում են կառավարության անդամների մեկ երրորդի պահանջով։
Կառավարության որոշումները ստորագրում է վարչապետը։
Հոդված 87.1. Նախարարությունները ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով եւ սահմաններում ղեկավարում են կառավարության մասին օրենքով նախատեսված որոշակի ոլորտը, ապահովում պետական քառամյա եւ տարեկան ծրագրերով այդ ոլորտի համար նախատեսված ենթածրագրերի կատարումը։
Նախարարը ղեկավարում է նախարարության աշխատանքը եւ պատասխանատու է համապատասխան ենթածրագրեի կատարման ընթացքի համար։ Նախարարությունների կանոնադրությունները օրենքներ են եւ կառավարության ներկայացմամբ հաստատվում են Ազգային ժողովին կողմից։
Հոդված 39. Սահմանադրության 89 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 89. Կառավարությունը՝
1. Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով ԱԺ հաստատման է ներկայացնում ՀՀ քառամյա պետական ծրագրի մասին օրենքի նախագիծն իր տարեկան կտրվածքներով, ըստ ոլորտների ենծթածրագրերով, կատարման ընթացքի, հնարավոր շեղումների գնահատման չափանիշներով, ծրագրի կատարման համար անհաղթահարելի խոչընդոտների նկարագրությամբ.
2. Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացվում տարեկան պետական ծրագրերի եւ բյուջեի նախագծերը, ապահովում նրանց կատարման ընթացքը, որի վերաբերյալ հաշվետվություններ է ներկայացնում Ազգային ժողովին.
3. Կառավարում է պետական սեփականությունը.
4. Տնտեսական, հասարակական կյանքի կարգավորման բոլոր ոլորտներում ապահովում է պետական միասնական քաղաքականության իրականացումը.
5. Ապահովում է Հանրապետության պաշտպանության, Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության իրականացումը.
6. Ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման ուղղությամբ»։
Հոդված 40. Սահմանադրության 90 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 90. Կառավարությունը տարեկան պետական ծրագրի եւ բյուջեի մասին օրենքների նախագծերը ԱԺ քննարկման է ներկայացվում բյուջետային տարին սկսելուց առնվազն քառասունհինգ օր առաջ եւ կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով համատեղ քվեարկության դրվի մինչեւ այդ ժամկետի ավարտը։
Բյուջեի եւ տարեկան ծրագրի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը»։
Հոդված 41. Սահմանադրության 104 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 104. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է ՀՀ վարչատարածքային բոլոր միավորներում։
Տեղական ինքնակառավարումը վարչատարածքային միավորների համար պետության կողմից ապահովված ու երաշխավորված իրավունքն է՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով տեղական հարցերը Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան լուծելու համար։
Հոդված 42. Սահմանադրության 104 հոդվածից հետո ավելացնել նոր 104 հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 104.1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունն է։ Շրջանը համայնքներից կազմված վարչատարածքային միավոր է։
Շրջանը, համայնքը իրավաբանական անձ են, ունեն սեփականության իրավունք եւ գույքային իրավունքներ»։
Հոդված 43. Սահմանադրության 105 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 105. Շրջանի եւ համայնքի սեփականությունը կառավարելու, տնօրինելու, տեղական նշանակության հարցերը լուծելու, բնակչության պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները ինքնակառավարման մարմինները իրականացնում են որպես սեփական լիազորություններ՝՝ ինքնակառավարման մարմինների անուններից եւ իրենց պատասխանատվությամբ։
Այդ լիազորությունների մի մասը օրենքով կարող են սահմանվել պարտադիր։
Պետական իշխանության լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել համայնքային կամ շրջանային ինքնակառավարման մարմիններին»։
Հոդված 44 Սահմանադրության 105 հոդվածից հետո ավելացնել նոր 105.1 հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 105.1. Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետական կարիքների համար անհրաժեշտ եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանողի, համայնքի սեփականությունն է»։
Հոդված 45. Սահմանադրույան 106 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 106. Շրջաններն ու համայնքներն ինքնուրույն են ձեւավորում իրենց բյուջեն։
Նրանց եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով։
Պատվիրակված լիազորությունները ենթակա են պարտադիր ֆինանսավորման պետական բյուջեից։
Շրջաններն ու համայնքները սահմանում են տեղական հարկեր ու տուրքեր՝ օրենքով նախատեսված սահմաններում եւ իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ»։
Հոդված 46. Սահմանադրության 107 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 107. Շրջանն ու համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու եւ համայնքի ու շրջանի ղեկավարի միջոցով, որոնք օրենքով սահմանված կարգով, ընտրվում են չորս տարի ժամկետով։
Ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի եւ շրջանի սեփականությունը, համայնքի եւ շրջանի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է բյուջեն, վերահսկում բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, ընդունում պարտադիր կատարման ենթակա իրավական ակտեր։ Ավագանու կողմից ընդունվող ակտերը չեն կարող հակասել օրենսդրությանը, դրանց հրապարակման եւ ուժի մեջ մտնելու կարգը սահմանվում է օրենքով։
Շրջանի ու համայնքի ղեկավարի լիազորությունները եւ դրանց իրկանացման կարգը սահմանվում են օրենքով։
Վարչատարածքային միավորների բնակիչները կարող են ուղղակիորեն մասնակցել տեղական գործերի կառավարմանը՝ հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով։ Տեղական հանրաքվեի անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։
Հոդված 47. Սահմանադրության 108 հոդվածը շարադրել հետեւյալ խմագրությամբ.
«Հոդված 108. Երեւան քաղաքում եւ նրա թաղային համայնքներում ինքնակառավարումն իրականացվում է քաղաքային եւ թաղային ավագանիների, քաղաքապետի եւ թաղապետի ուղղակի ընտրության ճանապարհով։
Երեւանի եւ նրա թաղային համայնքների ինքնկառավարման առանձնահատկությունները սահմանում են Երեւանի մասին օրենքով»։
Հոդված 48. Սահմանադրության 109 հոդվածը հանել։»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկրի գլխավոր օրենքը արդի աշխարհում ընթացող ժողովրդավարական վործընթացներին լիարժեքորեն ներդաշնակեցնելու, իշխանական համակարգի կառուցվածքում տեղ գտած թերությունների վերացման, համամարդկային ձեռքբերումներին արձագանքելու, դրանց հետ համընթաց՝ նաեւ հայ ազգային պետական, պատմական եւ ժամանակակից զարգացումներն արտացոլելու, պետականաշինության լավագույն կառուցակարգերն ամրագրելու անհրաժեշտությամբ։
Մասնավորապես՝ գտնելով, որ գործող հիմնական օրենքի թերությունների պատճառով
1. ՀՀ-ում ստեղծեցին պետական կառույցների արատավոր մի համակարգ, որը
- իշխանության կառուցվածքի, նրա տարբեր թեւերի միջեւ հակակշիռների փոխադարձ վերահսկողության, լիազորությունների, պատասխանատվության մեխանիզմների միտումնավոր սխալ ընտրության պահճառով ոչ միայն
- չի կարող ծառայել ազգային ընդհանրական խնդիրների լուծմանը, համազգային կառույցների համակարգի ձեւավորմանը։
- չի ապահովել եւ չի էլ կարող ապագայում ապահովել պետության եւ բնակչության բնականոն գործունեության ու գոյատեւման համար անհրաժեշտ տարրական պամանները, քաղաքական կայուն համակարգի ձեւավորման, քաղաքացիական համերաշխության հաստատման հնարավորությունները, այլեւ ընդհակառակը՝ դարձել է առաջընթացը խոչնդոտող, ժողովրդի ներուժը ջլատող հիմնական գործոնը։
- Գտնելով, որ իշխանական գործող համակարգը ՀՀ-ում ամբողջությամբ է արատավոր։ Առաջին հերթին նրանով է պայմանավորված՝ նա է ստեղծում բոլոր նպաստավոր պայմանները, որ ընտրությունների արդյունքները պարբերաբար կեղծվեն, այս երկրում, անարժաններ գան իշխանության, բռնությամբ իշխանափոխություններ կատարվեն, քաղաքական սպանությունների, ոճրագործությունների շղթան շարունակվի, կյանքի բնականոն ընթացքը խաթարվի, արտագաղթը ՀՀ-ից դառնա համազգային աղետ։
2. Հաշվի առնելով նաեւ, որ պատմական այս բարդ իրավիճակում անհրաժեշտ է նվազագույնի հասցնել կախվածությունը առանձին անհատների ղեկավարման հնարավոր սխալներից, նրանց մտավոր, կամային եւ հոգեկան այլ կարողությունների կատարելությունից, շահադիտական մոտեցումներից ու կամայականություններից.
3. Ընդունելով, որ արդի ժամանակաշրջանում սոցիալական բարդ կազմավորումները հիմնականում հաջողության են հասնում կոլեկտիվ ստեղծագործության ճանապարհով հետամուտ լինելով իրենց նախօրոք ձեւակերպված ընդհանրական խնդիրներին
4. Ձգտելով իշխանական ողջ համակարգը ՀՀ-ում կառուցել այնպես, որ այն որպես մեկ ամբողջություն դառնա նպատակային գործունեության սուբյեկտ իր՝
ա) Սահմանադրությամբ ամրագրված ազգային, համամարդկային արժեքներով, ուղղվածությամբ, կառուցվածքով, նպատակների ընտրությամբ, պետության գործունեության արդյունավետության գնահատման մեխանիզմներով, այլ պետությունների հետ հարաբերությունների կարգավորման, զարգացման հստակ մոտեցումներով ու սկզբունքներով։
բ) Օրենքով ամրագրված՝
- ներքին եւ արտաքին քաղաքականության հայեցակարգերով
- հեռանկարային եւ ընթացիկ գործունեության խնդիրներով, նրանց իրականացման համար կազմված երկարաժամկետ ու տարեկան ծրագրերով.
5. որոնք պետք է ընդունվեն եւ իրագործման դրվեն հրապարակային լայն քննարկումներնից հետո միայն, եթե արժանացել են քաղաքացիների մեծամասնության հավանությանը
6. ընդունելով, որ արդյունավետ քաղաքականություն ու ծրագրեր կարող են մշակել եւ իրականացնել միայն ընդհանրական շահերի գիտակցմամբ գործող, գաղափարապես միաձույլ կուսակցությունները կոլեկտիվ ջանքերով.
- նպատակ դնելով ՀՀ-ում պայմաններ ստեղծել նրանց հետագա զարգացման, ամրապնդման համար
- հնարավորություն տալ նրանց, ընտրություններում հաղթելուց հետո, իրենք ձեւավորեն գործադիր իշխանություն, որ կարողանան իրագործել իրենց նախընտրական ծրագրերն ու խոստումները.
7. Միաժամանակ ձգտելով բարձրացնել իշխանությանը հավակնող կուսակցությունների պատասխանատվությունը՝ ընտրություններում իրատեսական նախընտրական ծրագրերը ներկայացնելու եւ դրանք իրականացնելու համար.
- ընդդիմադիր կուսակցություններին, հասարականությանը այդ ծրագրերի կատարման ընթացքի վերահսկման, գնահատման պայմաններ ստեղծել եւ հնարավորություն տալ նրանց, բացասական գնահատականների դեպքում նոր ընտրությունների անցկացման նպատակահարմարության մասին հարց հարուցել.
8. Եվ նպատակ դնելով անձնավորված պատասխանատվությամբ ապահովել, երաշխավորել՝
ա) իշխանության թեւերի համաձայնեցված, բնականոն գործունեությունը
բ) պետական իշխանության հաջորդականությունը, շարունակությունը
գ) ներկայացումը միջպետական հարաբերություններում.
դ) հասարակության համար իշխանական ողջ համակարգի գործունեության թափանցիկությունը, պաշտոնական տեղեկատվության եւ վիճակագրական տվյալների արժանահավատությունն ու մատչելիությունը.
ե) բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, բացառիկ ծառայությունների գնահատման նպատակով համաներման, ներման, պարգեւատրման, քաղաքացիության շնորհման գործընթացների կազմակերպումը։
Ղեկավարվելով հետեւյալ սկզբունքներով.
1. Իշխանավորների կողմից, սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված սկզբունքներով, նպատակներով ու խնդիրներով, ծրագրերով, չառաջնորդվելը որակվում է որպես սահմանադրական կարգի խախտում եւ պատժվում սահմանված կարգով։
2. Կառավարության կառուցվածքը գործունեության կարգը որոշվում է սահմանադրությամբ եւ կառավարության մասին հատուկ օրենքով։ Օրենքը ընդունվում եւ նրա մեջ փոփոխություններ են կատարվում պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։
3. ՀՀ Ազգային ժողովը կազմված է համամասնական ընտրակարգով ընտրված եւ ՀՀ վարչատարածքային բաժանման հիման վրա կազմված ընտրատարածքներից մեծամասնական կարգով ընտրված մեկական պատգամավորներից։
4. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ նրանց միավորումները ընտրողներին են ներկայացնում գործունեության այն քառամյա ծրագրերն ու մոտեցումները, որոնցով առաջնորդվելու են, եթե ընտրություններում հաղթեն եւ կազմեն կառավարություն։
5. Նախընտրական քառամյա ծրագրերը պետք է ունենան տարեկան կտրվածքներ, պարունակեն բոլոր հիմնական ոլորտների համար ենթածրագրեր, նշված լինի թույլատրելի շեղումներնի չափը եւ անհաղթահարելի խոչնդոտների նկարագրությունը։ Նրանք պետք է կազմված լինեն իրավիճակի գնահատման, ընթացքի կանխատեսման վերահսկման համար անհրաժեշտ որակական, քանակական (մակրոտնտեսական, տնտեսական, այլ վիճակագրական) հստակ ցուցանիշների հիման վրա։
6. Նախընտրական քառամյա, պետական երկարաժամկետ եւ տարեկան ծրագրերի կառուցվածքը, գործունեության մեջ դրվելու, վերահսկման եւ պատասխանատվության կարգը սահմանվում է հատուկ օրենքով։
7. Ընտրություններում հաղթող կուսակցությունը կամ նախընտրական միավորումը առաջադրում է վարչապետի թեկնածու, հանձնարարում նրան իր նախընտրական ծրագրի հիմքի վրա մշակել քառամյա պետական ծրագիր, կազմել կառավարություն եւ ներկայացնել ԱԺ հաստատմանը։
8. Եթե կազմվել է կառավարություն, բայց նա չի կարողանում կատարել քառամյա պետական ծրագիրը, ապա ՀՀ նախագահը առաջին տարվա վերջին ժողովրդին ուղղված ուղերձով զգուշացնում է ԱԺ մեծամասնությանն ու կառավարությանը այդ մասին։ Եթե երկրորդ տարվա ընթացքում ծրագիրը չի կատարվում եւ չկան դրա պատճառ հանդիսացող անհաղթահարելի խոչընդոտներ, ապա նախագահը ցրում է Ազգային ժողովը եւ նշանակում նոր ընտրություններ։
9. Ծրագիրը չկատարելու համար ընդդիմադիր կուսակցությունները կամ այլ նախաձեռնող խմբեր կարող են ստորագրություններ հավաքելու ճանապարհով հանրաքվեի դնել ԱԺ նոր ընտրությունների անցկացման հարցը։
10. Հանրապետության նախագահը պետք է ուղղակի ընտրությամբ ընտրվի եւ իրականացնի հայեցակարգի 8-րդ կետով նշված լիազորությունները։
11. ՀՀ-ում պետք է ձեւավորվի տեղական ինքնակառավարման գործուն համակարգ։ ՀՀ վարչատարածքային բաժանումը պետք է փոխվի։ Հաշվի առնելով տեղական եւ տնտեսական որոշակի առանձնահատկությունները, մարզերի թիվը մոտ 25-ի պետք է հասցվի։ Բացի համայնքներից, ինքնակառավարումը պետք է իրականացվի նաեւ մարզերում (ինքնակառավարման երկրորդ մակարդակի)։
12. Գործադիր իշխանության բոլոր մարմինները (ներառյալ ինքնակառավարման մակարդակներում) պետք է հիմնականում գործեն նախապես ընդունված, ամրագրված ծրագրերի շրջանակներում։
Նշված փոփոխությունների ընդունմամբ մեր երկրում լուրջ առաջընթաց կարձանագրվի համաշխարհային ընտանիքի լիիրավ անդամ լինելու, ժողովրդավար հասարակարգ կառուցելու, հայ ազգային պատմական եւ մշակութային արժեքներ կրելու եւ պահպանելու պետության պատրաստակամության ուղղությամբ։