Հոդված 1. «Հարկերի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀO-107 oրենքի 30.2-րդ հոդվածում «հարկային պարտավորություններ» բառերը իրենց հոլովաձեւերով փոխարինել «հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ» բառերով` համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է նրանով, որ սոցիալական վճարների գանձումը հարկային մարմնի կողմից արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխանեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաեւ վերացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին հոդվածի, ինչպես նաեւ «Վարչարարական հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի եւ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 67-69-րդ հոդվածների միջեւ եղած հակասությունները:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Հարկային մարմինը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում` սոցիալական վճարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու բնականոն գործընթացն ապահովելու նպատակով իրականացնում է սոցիալական վճարների պարտավորությունների գանձման աշխատանքներ:
Ներկայումս օրենսդրական հակասությունների հետեւանքով հարկային մարմինը հնարավորություն չունի արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների նկատմամբ արգելանքի կիրառման եւ հարկադիր գանձման գործառույթները:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հարկային մարմինը պետք է օժտված լինի սոցիալական վճարների պարտավորությունների գանձման մասին որոշում կայացնելու իրավունքով եւ այդ մասին պատշաճ կարգով ծանուցի գործատուին: Որոշման հիման վրա հարկային մարինը պարտավոր է ապահովել այդ պարտավորությունների նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում արգելանքի կիրառման, ինչպես նաեւ դրանք հարկադիր գանձման ներկայացնելու գործառույթների արդյունավետ իրականացումը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Հաշվի առնելով տվյալ բնագավառը կարգավորող օրենսդրական հակասությունները, առաջարկվում է վերացնել դրանք:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
ՀՀ ֆինանսների նախարարություն
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան հարկային մարնինը հնարավորություն կունենա արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների գանձման գործառույթները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացման կամ եկամուտների նվազեցման վերաբերյալ
Օրենքների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի ավելացումներ կամ եկամուտների էական նվազեցումներ չեն նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) հարկային մարմինը հնարավորություն կունենա իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների նկատմամբ արգելանքի կիրառման եւ հարկադիր գանձման գործառույթները:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է համապատասխանեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի դրույթները, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
Եզրակացություն
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն,
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծերով առաջարկվում է կարգավորել սոցիալական վճարների պարտավորությունները չկատարելու դեպքերում` հարկային մարմնի կողմից դրանց գանձման գործընթացում առկա խնդիրները, ինչպես նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված` սոցիալական վճարների պարտավորությունների չկատարման դեպքերում գույքի արգելանքի կիրառման վերաբերյալ դրույթները համապատասխանեցնել «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված` գույքի արգելանքի կիրառման վերաբերյալ դրույթներին:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն, որ վերոնշյալ փոփոխությունների արդյունքում կարող է բարձրանալ սոցիալական վճարների հավաքագրման արդյունավետությունը՝ գտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական եւ դրանով պայմանավորված` պետական հատվածի սոցիալական վճարի ապառքների նկատմամբ հաշվարկված տույժերի վճարման մասով կարող է նպաստել պետական բյուջեի ծախսերի ավելացմանը: