Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի առաջին պարբերության «անձնագրին փոխարինող» բառերը փոխարինել «նույնականացման քարտը, անձնագրին փոխարինող» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Եթե ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը նույնականացման քարտ է, ապա ընտրողների ցուցակի լրացուցիչ նշումների համար նախատեսված սյունակում կատարվում է գրառում այդ մասին, իսկ նույնականացման քարտով քվեարկողների թիվը հաշվարկվում եւ նշվում է քվեարկության արդյունքների արձանագրություններում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Նույնականացման քարտով քվեարկությանը մասնակցելիս նույնականացման քարտում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը չի ստուգվում, իսկ նույնականացման քարտը չի դրոշմակնքվում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: