Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրքի121-րդ հոդվածի 4-րդ մասում «ոռոգման ջրի եւ մելիորատիվ հողերի մասին օրենքի նախագիծը» բառերը փոխարինել «գյուղատնտեսական հողերի մելիորացիայի մասին օրենքի նախագիծը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն
կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ պարբերությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ներկայացնել «Ոռոգման ջրի եւ մելիորատիվ հողերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրենքի անվանման փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ոռոգման ջրի եւ մելիորատիվ հողերի մասին» անվանումից չի ակնկալվում բնագավառը կարգավորող խնդիրների ամբողջությունը. ռոգման ջուրը, որպես այդպիսին, հանդիսանում է ոռոգման (վերջինս էլ՝ հողերի մելիորացիայի) բաղադրիչներից մեկը, իսկ մելիորատիվ հողը մելիորատիվ միջոցառումների օբյեկտն է: