Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել թ) ենթակետով.
«թ) համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տեղամասային կենտրոնների բացման եւ փակման ժամանակ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ եւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Կարեւորելով համապետական ընտրությունները որպես երկրի համար կարեւորագույն ու վճռորոշ իրադարձություն առաջարկում եմ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» եւ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում կատարել լրացումներ, որոնց համաձայն համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տեղամասային կենտրոնները պետք է բացվեն եւ փակվեն Հայաստանի Հանրապետության օրհներով: Սույն օրենսդրական նախաձեռնությունը ուղղված է ընտրությունների մեկնարկին եւ ավարտին առավել պաշտոնական բնույթ հաղորդելու, դրանք առավել հանդիսավոր դարձնելու, տեղամասերում համապատասխան բարոյահոեբանական մթնոլորտ ձեւավորելու համար: Նման պրակտիկա կիրառվում է բազմաթիվ երկրներում, եւ արարողության հանդիսավորությունը էապես նպաստում է տվյալ իրադարձության համապատասխան ընկալմանը: