Armenian ARMSCII Armenian
Կ-355-18.08.2004-ՍԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 սեպտեմբերի 2002 թվականի, ՀՕ-411, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) դաստիարակչական, բուժական եւ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձեւից, գտնվող կամ բնակվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների սահմանումը եւ պահպանումը.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «կյանքի որակի հիմնական ցուցանիշների պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները» բառերը փոխարինել «խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները» բառերով.

2) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Բուժական, դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձեւից, գտնվող կամ բնակվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն պահանջելու պարբերաբար ուսումնասիրել խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին` երեխաներին տրամադրվող ծառայությունների համապա-տասխանությունը:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հիմնական ընդհանուր կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետական միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական դասընթացներ ընդունվում եւ սովորում են անվճար:».

2) 2-րդ մասը «պետական» բառից հետո լրացնել «միջին մասնագիտական եւ» բառերով.

3) 3-րդ մասից հանել «անհրաժեշտ առաջադիմություն ունենալու դեպքում» բառերը:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին պարբերության «խնամակալական կազմակերպություններում» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում» բառերով.

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«18 տարին լրացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, որոնք չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն եւ վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն:»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «Խնամակալական կազմակերպություններում» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում» բառերով:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով սոցիալական ծառայություն- ների տարածքային կենտրոնները, դաստիարակչական,բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձեւից, կազմում են երեխաների խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին համապատասխան` երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր:

Երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրի մշակման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: