Հոդված 1. ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-208-Ն օրենքի 3-րդ հոդվածում «2025 թվականի հուլիսի 1-ից» բառերը եւ թվերը փոխարինել «2026 թվականի հունվարի 1-ից» բառերով եւ թվերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը եւ առաջարկվող կարգավորման բնույթը.
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումերի ծրագրի, ինչպես նաեւ Դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 11.04.2024թ. ընդունվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքը (այսուհետ՝ նաեւ Օրենք) եւ 30-ին ավել հարակից այլ օրենքներ (այսուհետ՝ նաեւ Օրենքների փաթեթ): Համաձայն Օրենքի 123-րդ հոդվածի 1-ին մասի՝ հիմնական մասով փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2025 թվականի հուլիսի 1-ից:
Այսպես, կատարողական վարույթի հետ կապված նորմերը կենտրոնացվել եւ վարույթը համապարփակ կանոնակարգվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքով՝ դրան առնչվող փոփոխություններ եւ լրացումներ կատարելով հարակից մի շարք օրենքներում: Մասնավորապես, սահմանվել են կատարողական վարույթի՝ որպես վարչական վարույթի հատուկ տեսակի էությունից բխող կանոններ, վարույթի արդյունավետությանը միտված կարգավորումներ, ընդլայնվել է կատարողական վարույթի շրջանակներում կատարվող հարցումների շրջանակները, հիմնովին վերանայվել է կատարողական ծախսերի հաշվարկման կարգը եւ չափերը՝ հիմքում դնելով հաշվարկման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան բռնագանձման ենթակա կատարողական ծախսերի չափը որոշել ոչ միայն բռնագանձման ենթակա գումարի չափից, այլ կոնկրետ կատարողական վարույթի շրջանակում կատարված կատարողական գործողությունների կատարման ծավալից եւ առանձնահատկություններից: Ավելին, սահմանվել են նոր մեխանիզմներ, որոնք թույլ կտան սեղմ ժամկետներում ապահովելու կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարումը:
Մասնավորապես՝ կատարողական վարույթի շրջանակներում նախատեսվում է հարցումներ իրականացնել եւ բռնագանձում տարածել անհաշիվ դրամական փոխանցումների, անհատական պահատուփերում, ընդունված, բայց չգրանցված ժառանգական գույքի, անժառանգ գույքի, վճարահաշվարկային կազմակերպությունների, օնլայն խաղային եւ նմանատիպ այլ հաշիվներում պահվող դրամական միջոցների, թվային ակտիվների վրա եւ այլն:
Այսպիսով, եթե ամփոփենք՝ 1998 թվականին ընդունված եւ ներկայումս գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում առկա կառուցակարգերը հիմնովին փոփոխվել են, ըստ այդմ, դրանց կիրառումը գործնականում ենթադրելու է նաեւ մեծածավալ էլեկտրոնային գործիքակազմերի ներդրում:
Նշվածի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ Ծառայությունը տարեկան կտրվածքով ընթացք է տալիս ավելի քան երկու միլիոն կատարողական վարույթների եւ դրանց պատշաճ կատարումն ապահովելու միակ տարբերակը, առկա հարկադիր կատարողների թվաքանակի պայմաններում, համապատասխան էլեկտրոնային գործիքների ներդրումն ու գործարկումն է:
Ծառայությունում 2023 թվականին մշակվել եւ շահագործման է հանձնվել կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը (այսուհետ՝ նաեւ Համակարգ), որի հիման վրա էլ կատարողական վարույթը ողջ ծավալով թվայնացվել է:
Սակայն, 2024թ. ընդունված եւ 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Օրենքի պատշաճ կիրարկումը ենթադրում է առկա համակարգում մի շարք փոփոխությունների, լրամշակումների եւ նոր ծրագրային մոդուլների, ենթահամակարգերի ներդրում: Ընդ որում, նոր էլեկտրոնային գործիքների ներդրումն իրենից ենթադրում է ոչ միայն Ծառայությունում գործող էլեկտրոնային համակարգի վերազինում, այլեւ՝ այլ մարմիններում համապատասխան էլեկտրոնային գործիքակազմերի ներդրում կամ առկա համակարգերի հետ համակցում:
Օրինակ, ըստ Օրենքի՝ կատարողական վարույթի շրջանակներում, ի թիվս այլ մարմինների, նախատեսվում է էլեկտրոնային եղանակով հարցումների իրականացում վճարահաշվարկային բոլոր ընկերություններ, նոտարական գրասենյակներ, եւ վերջիններից կրկին էլեկտրոնային եղանակով պատասխանների ստացում:
Ավելին, նպատակ ունենալով թեթեւացնելու դատարանների աշխատանքը՝ նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի ինստիտուտը, եւ փոխարենը՝ Ծառայությունը, էլեկտրոնային եղանակով ստանալով քաղաքացու դիմումը, համապատասխան վճիռը անձամբ պետք է վերբեռնի դատարանի համակարգից:
Այսպիսով, նշվածից ակնհայտ է, որ այսօր աննախադեպ դատական եւ այլ հարկադիր կատարման ակտերի քանակական աճի պայմաններում հրամայական է դարձել Օրենքից բխող ողջ նոր գործընթացների թվայնացումը:
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել նախատեսել որոշակի ժամկետ՝ Օրենքից բխող էլեկտրոնային գործիքները եւ՛ Ծառայությունում եւ՛ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատարաններում եւ նոտարական գրասենյակներում եւ այլ պետական մարմիններում ներդնելու համար:
Հարկ է նշել, որ Օրենքի ընդունումից հետո, հաշվի առնելով վերջնական կարգավորումները, Ծառայությունը նախապատրաստել է ենթադրվող նոր համակարգի տեխնիկական բնութագրի նախագիծը (Համակարգի նախագիծ) եւ սահմանված կարգով ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Նախատեսվում է Համակարգի նախագծի վերաբերյալ դրական եզրակացության առկայության դեպքում սահմանված կարգով հայտարարել մրցույթ, որը կներառի ոչ միայն գործող համակարգի սպասարկումը, այլեւ՝ Օրենքից բխող լայնածավալ փոփոխությունների իրականացումը: Մրցույթում հաղթող ընկերությունը կապահովի թվայնացման աշխատանքների իրականացումը:
Այսպիսով, հաշվի առնելով, որ նկարագրված ամբողջ գործընթացը ժամանակատար է, (օրինակ՝ մրցույթը արդեն իսկ տեւում է մեկ ամիս) առկա է լրջագույն վտանգ, որ 2025 թվականի հուլիսի 1-ից հնարավոր չի լինի պատշաճ կիրարկել ընդունված Օրենքը (օրինակ՝ ի տարբերություն գործող օրենքի՝ նոր օրենքով ամբողջությամբ փոխվել է պետական բյուջե վճարման ենթակա կատարողական ծախսի հաշվարկման մեխանիզմը՝ կախված օրինակ՝ պարտավորության կատարման ժամկետից: Նշված հաշվարկի մեխանիզմը պետք է թվայնացնել հակառակ դեպքում, երկու միլիոնը գերազանցող կատարողական վարույթների պայմաններում բացառված է, որ հարկադիր կատարողը ի վիճակի լինի դա համակարգել):
Ավելին, Օրենքի կիրարկումը պատշաճ ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի 25.05.2024թ. N 699Ա որոշմամբ սահմանվել է միջոցառումների ցանկ, ինչը ենթադրում է թվով 25 ենթաօրենսդրական ակտերում լրացումների, փոփոխությունների կատարում, ինչպես նաեւ նոր ակտերի ընդունում, որոնց մշակումը, շրջանառումը եւ ընդունում եւս պահանջում է որոշակի ժամկետ: Մասնավորապես, որոշ ակտեր ուղղակիորեն կապված են նոր էլեկտրոնային գործիքների ներդրման հետ եւ պետք է մշակվեն դրան զուգահեռ, ինչպես օրինակ՝ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության եւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դատարանների, նոտարների միջեւ փաստաթղթաշրջանառության եւ տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանակման, գրանցող մարմիններից պարտապանին, պարտապան իրավաբանական անձի իրավասու անձին նույնականացնող, նրա հաշվառման (գտնվելու վայրի) հասցեի, պարտապանի ներկա եւ նախկին ամուսնական կարգավիճակի, ամուսնուն (ներառյալ՝ նախկին) նույնականացնող, ինչպես նաեւ պարտապանի՝ կատարողական գործողությունների կատարման համար անհրաժեշտ անձնական եւ այլ տվյալները, ինչպես նաեւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով նախատեսված օպերատորից կամ ծառայություններ մատուցողից պարտապանի կոնտակտային տվյալները հարկադիր կատարողի կողմից ստանալու կարգերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, «Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կազմակերպություններից տեղեկատվության հարցման, արգելանքներ կիրառելու, դրամական միջոցների եւ եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ հաղորդագրությունների ձեւերը, դրանց կիրառման, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը եւ ժամկետները, լիցենզավորվող կազմակերպությունների կողմից դրամական միջոցների վրա արգելանք դնելու եւ բռնագանձում տարածելու հերթականությունը սահմանելու, Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 519-Ն եւ Կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հունիսի 21-ի N 104-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծը եւ այլն:
Ամբողջ վերոգրյալի լույսի ներքո խիստ անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել «Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ), համաձայն որի՝ առաջարկվում է Օրենքների փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել ոչ թե 2025թ. հուլիսի 1-ը, այլ՝ 2026թ. հունվարի 1-ը, իսկ դատարանների հետ կապուղիների ներդրման եւ համակցման ժամկետները սահմանել 2026թ. մարտի 1-ը՝ 2025թ. սեպտեմբերի 1-ի փոխարեն:
2. Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվող արդյունքը.
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում Օրենքների փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետի երկարաձգմամբ հնարավոր կլինի էլեկտրոնային համակարգը նախապատրաստել օրենսդրական կարգավորումներով սահմանված պահանջներին եւ ապահովել պատշաճ ներդրումը, մասնավորապես՝ համապատասխան սպասարկման ընկերության հետ կնքել պայմանագիր, Ծառայությունում առկա գործող համակարգում կատարել անհրաժեշտ փոփոխություններ, համակարգը համակցել այլ մարմինների հետ, զուգահեռ՝ շրջանառել եւ ընդունել Օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի փաթեթը, ինչպես նաեւ վերապատրաստել հարկադիր կատարողներին՝ նոր օրենսդրական կարգավորումներին եւ էլեկտրոնային գործիքների կողմից տրամադրվող հնարավորություններին ծանոթացնելու նպատակով:
3. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագծերի փաթեթը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից:
4. Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին.
Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի փաթեթի մշակումը բխում է՝
1) Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարությանը վերապահված 19-րդ նպատակից, որը նախատեսում է «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների կատարում՝ միտված կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանը, ներառյալ թվայնացման եւ էլեկտրոնային համակարգերի գործարկման միջոցով» գործողությունը.
2) Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 11-րդ՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ» ռազմավարական նպատակից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ, «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Նոտարիատի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական, «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում