Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10303-24.03.2025-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով.

«17.1 Մշակութային աճուրդների կազմակերպման լիցենզիա տալու համար պետական տուրքի դրույքաչափը

1. Մշակութային աճուրդների կազմակերպման լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: