Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի /այսուհետ՝ օրենք/ 18-րդ հոդվածի 2-րդ մասըուժը կորցած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի`
ա) 1-ին մասի ա) կետի «եւ» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով.
բ) 2-րդ մասի «նշված» բառից հետո լրացնել «վարույթի» բառը:
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի դ) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«դ) վարույթի մասնակիցներից որեւէ մեկի ազգականն է` զավակը, ծնողը, հարազատ հայրը կամ մայրը, եղբայրը կամ քույրը կամ նրանց զավակը, հորեղբայրը կամ հորաքույրը կամ նրանց զավակը, մորեղբայրը կամ մորաքույրը կամ նրանց զավակը, ամուսինը (ընդ որում, ամուսնալուծության փաստը սույն կետով նախատեսված հիմքը բացառող հանգամանք չէ), փեսան, հարսը, ամուսնու ծնողները կամ նրանց զավակը կամ եղբայրը կամ քույրն է»:
Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի`
ա) 2-րդ մասի երկրորդ նախադասության «պահանջում է» բառերը փոխարինել «կարող է պահանջել» բառերով.
բ) 3-րդ մասի երկրորդ պարբերությունըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Եթե վարույթի մասնակիցները փաստաթղթեր են ներկայացրել այլ լեզվով, ապա վարչական մարմնի պահանջով նրանք պարտավոր եններկայացնել նաեւ դրանց օրենքով սահմանված կարգովկատարված հայերեն թարգմանությունները։»։
Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «սկսվում» բառը փոխարինել «հարուցվում» բառով, իսկ «31»թիվը` «30» թվով:
Հոդված 7. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի սկզբի «Վարչական» բառըփոխարինել «Դիմումի հիմանվրա վարչական» բառերով.
2) 2-րդ մասըշարադրել հետեւյալխմբագրությամբ՝
«2. Վարչական մարմինը՝ իրնախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս, վարույթիմասնակիցներին կամ նրանցներկայացուցիչներին պատշաճ ձեւովծանուցում է վարչականվարույթ հարուցելու մասին, եթեվարչական վարույթի հարուցումից մինչեւվարչական ակտն ընդունելու միջեւ ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։»։
Հոդված 8. Օրենքի 45-րդ հոդվածի`
ա) 4-րդ մասի «կամ» բառից հետո լրացնել «վարույթի» բառը.
դ) 5-րդ մասի երկրորդ նախադասության «գտնվել» բառին հաջորդող «վարչական» բառըհանել:
Հոդված 9. Օրենքի 49-րդ հոդվածից հանել «ապագա» բառերը:
Հոդված 10. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» կետով՝
«գ) սույնօրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասովնախատեսված հիմքով վարչական վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո 60 օրվա ընթացքում կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել։»։
Հոդված 11. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետում «վարչական ակտի» բառերը փոխարինել «գործի» բառով:
Հոդված 12. Օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Վարչական ակտը կարող է ընդունվել նաեւ լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձեւով (այսուհետ՝ այլ ձեւի վարչական ակտեր)։»։
Հոդված 13. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի, 38-րդ հոդվածի 3-րդ մասի բ) կետի, 58-րդ հոդվածի 2-րդ մասի, 59-րդ հոդվածի 7-րդ մասի, 60-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 61-րդ հոդվածի4-րդ մասի «առարկայական» եւ «Առարկայական» բառերը փոխարինել համապատասխանորեն «այլ ձեւի» եւ «Այլ ձեւի» բառերով, իսկ 59-րդ հոդվածի 7-րդ մասի «առարկայական տեսքով» բառերը՝ «տեսքով» բառով։
Հոդված 14. Օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասի «որոնք չեն մտնում այդ մարմնի իրավասության մեջ» բառերը փոխարինել «որոնք չեն առնչվում տվյալ մարմնի իրավասությանը» բառերով:
Հոդված 15. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «Սույն մասի «ա» կետով նախատեսված դեպքում» բառերը փոխարինել«Սույն մասով նախատեսված դեպքերում» բառերով:
Հոդված 16. Օրենքի 76-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը, վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝
ա) բավարարել բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչել վարչական ակտն անվավերկամ առ ոչինչ, ընդունել նոր վարչական ակտ.
բ) մերժել բողոքը՝ վարչական ակտը թողնելով ամփոփոխ։
2. Քննարկելով վարչական մարմնի գործողությունների դեմ բերված վարչական բողոքը, վարչական մարմինը , որի գործողությունները բողոքարկվել են, իրավասու է՝
ա) բավարարել բողոքն ամբողջությամբ կամ մասնակիրորեն, ճանաչել բողոքարկվող գործողությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչ իրավաչափ եւ դադարեցնել տվյալգործողությունը, եթեբողոքի վերաբերյալ դիմում ընդունելու պահին այն շարունակվել է.
բ) մերժել բողոքը՝գործողության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ։
3. Քննարկելով վարչական մարմնի անգործության դեմ բերված վարչական բողոքը, վարչական մարմինը, որի անգործությունը բողոքարկվել է, իրավասու է՝
ա) բավարարել բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն եւ կատարել հայցվող գործողությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն.
բ) մերժել բողոքը՝ անգործության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ։
4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերում, եթե համապատասխան բողոքըսույն օրենքին համապատասխան քննարկում է վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը, ապա բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարման ենթակա համարելու դեպքում, վերադաս վարչական մարմինը կարող է ընդունել հիշյալ մասերով նախատեսված որոշումներից որեւէ մեկը կամ հանձնարարել վարչական ակտն ընդունած ստորադաս վարչական մարմնին՝ ընդունելու նոր վարչական ակտ կամ դադարեցնելու ոչ իրավաչափ գործողությունը կամ կատարելու հայցվող գործողությունը։»։
Հոդված 17. Օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի «եւ 67-րդ» կապակցությունըհանել:
Հոդված 18. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «Եթե գործողությունը չի կարող կատարել նաեւ մեկ այլ անձ» բառերը փոխարինել «Եթե գործողությունը չի իրականացվել» բառերով:
Հոդված 19. Օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի`
ա) գ) կետի«լրացուցիչ օրինակներ» բառերից հետո մնացած բառերը փոխարինել«տրամադրելու, այդ փաստաթղթերից պատճեններ (լուսապատճեններ) կամ քաղվածքներ կատարելու եւ տրամադրելու հետ» բառերով.
բ) զ) կետի «մարմիններ» բառը փոխարինել «մարմիններին» բառով, բութը եւ«նրանց» բառը՝հանել։
Հոդված 20. Օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի բութը եւ երկրորդ «ոչ իրավաչափ վարչարարությամբ» բառերը հանել:
Հոդված 21.
Օրենքի 112-րդ հոդվածի «օրենսգրքի» բառը փոխարինել «օրենքի» բառով:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն իր տեսակի մեջ առաջինն է եւ ըստ այդմ՝ նորություն Հայաստանի Հանրապետությունում։
Օրենքը սահմանում է վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հիմնական սկզբունքները, ընդհանուր նորմերով սահմանում է վարչական ակտ ընդունելու համար վարչական վարույթ հարուցելու եւիրականացնելու կարգն ու պայմանները, այդ թվում՝ վարչական ակտի բողոքարկման դեպքերում, ինչպես նաեւ կարգավորում է վարչական ակտերի հարկադիր կատարման, վարույթի համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի, վարչական ակտով անձանց պատճառված վնասների հատուցման հետ կապված հարաբերությունները։
Օրենքը միաժամանակ հնարավորություն է տալիս, որ վարչական վարույթի հարցեր կարգավորող հատուկ օրենքներով այլ կարգավորումներ եւս նախատեսվեն եւ եթե վերջիններս վարչական վարույթի հետ կապված որոշ հարցեր չեն կարգավորում, ապա վարչական մարմինները պետք է կիրառեն հիշյալ օրենքի համապատասխան դրույթները։
Օրենքի ընդունումից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը գերմանացի մասնագետների հետ, որոնց խորհրդատվական աջակցությամբ է այն մշակվել, պարզել է, որ դրա առանձին դրույթներ ճշգրտման, հստակեցման եւ այդ իմաստով՝ նաեւ էական վերափոխման կարիք ունեն։
Նկատի ունենալով այդ հանգամանքը, նախապատրաստվել է սույն օրինագիծը, որն ընդունվելու դեպքում հնարավորություն կտա օրենքի ուժի մեջ մտնելու պահից՝ 2005 թվ. հունվարի 1-ից, այն գործողության մեջ դնել ճշգրտված եւ հստակեցված տեսքով, որը կիրառողներին հնարավորություն կտա միանգամից ձեռքի տակ ունենալ օրենքի առավել կատարելագործված տարբերակը։