Armenian ARMSCII Armenian
Կ-356-25.08.2004-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 փետրվարի 2004 թվականի, ՀՕ-41, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 1-ինմասը «բնագավառում»բառիցհետո լրացնել «իրականացվող»բառով.

2) 2-րդ մասի «ցանկացած» բառը հանել.

3)3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով եւ Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերով։»։

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասնուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի9-րդ հոդվածի 2-րդ մասում, 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում, 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում, 67-րդ հոդվածում, 73-րդ հոդվածի 4-րդ մասիերկրորդ նախադասությունում փակագծերով տրոհված բառակապակցությունների վերջին բառը կամ ստորակետերով անջատված բառերը կամ բառըլրացնել«ը» տառով, իսկ 30-րդ հոդվածի 3-րդ մասում փակագծերով տրոհված բառը՝ «ի» տառով։

Հոդված 4 . Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ա» կետի «եւ» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով.

2) 2-րդ մասը «նշված» բառից հետո լրացնել «վարույթի» բառով:

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) վարույթի մասնակիցներից որեւէ մեկի կամ նրա ներկայացուցչի ազգականն է` զավակը, ծնողը, հարազատ հայրը կամ մայրը, եղբայրը կամ քույրը կամ նրանց զավակը, հորեղբայրը կամ հորաքույրը կամ նրանց զավակը, մորեղբայրը կամ մորաքույրը կամ նրանցզավակը,ամուսինը(ընդ որում,ամուսնալուծությանփաստըսույնկետով նախատեսված հիմքը բացառող հանգամանք չէ), փեսան, հարսը, ամուսնու ծնողները կամ նրանց զավակը կամ եղբայրը կամ քույրն է.»:

Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի երկրորդ նախադասության «պահանջում է» բառերը փոխարինել «կարող է պահանջել» բառերով.

2) 3-րդ մասի երկրորդ պարբերությունըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե վարույթի մասնակիցները փաստաթղթեր են ներկայացրել այլ լեզվով, ապա վարչական մարմնի պահանջով նրանք պարտավոր են ներկայացնել նաեւ դրանց` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունները։»։

Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «(բողոքող)» բառը փոխարինել «(բողոք բերողին)» բառերով.

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «սկսվում» բառը փոխարինել «հարուցվում» բառով, իսկ «31»թիվը` «30» թվով:

Հոդված 9. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի մուտքի «Վարչական» բառը փոխարինել «Դիմումի հիման վրա վարչական» բառերով.

2) 2-րդ մասըշարադրել հետեւյալխմբագրությամբ.

«2. Վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթիմասնակիցներին կամ նրանցներկայացուցիչներին պատշաճ ձեւովծանուցում է վարչականվարույթ հարուցելու մասին, եթեվարչական վարույթի հարուցումից մինչեւվարչական ակտն ընդունելու միջեւ ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։»։

Հոդված 10. Օրենքի 36-րդ հոդվածի2-րդ մասում «զննություն» բառը փոխարինել «զննում» բառով, իսկ «փաստացի» բառը, ինչպես նաեւ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի «փաստացի» բառը՝«փաստական» բառով։

Հոդված 11. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «դիմումով հայցվող» բառերը փոխարինել «դիմումով առաջադրվող» բառերով։

Հոդված 12. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «(տեղեկություններ)» բառը փոխարինել «(տեղեկություններին)» բառով։

Հոդված 13. Օրենքի 45-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը «կամ» բառից հետո լրացնել «վարույթի» բառով.

2) 5-րդ մասի երկրորդ նախադասության «գտնվել» բառին հաջորդող «վարչական» բառը հանել:

Հոդված 14. Օրենքի 48-րդ հոդվածիառաջինպարբերությունում«վարչական ակտ չընդունելու» բառերը փոխարինել«վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու» բառերով։

Հոդված 15. Օրենքի 49-րդ հոդվածում՝

1) «ապագա» բառը բոլոր նախադասություններից հանել.

2) 3-րդ մասի՝

ա)առաջին պարբերության «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին մասի «ա» կետով» բառերով.

բ) երկրորդ պարբերության «2-րդ մասով» բառերից առաջ ավելացնել «1-ին մասի «բ» եւ «գ» կետերով, ինչպես նաեւ»բառերը։

Հոդված 16. Օրենքի 50-րդ հոդվածի1-ին մասը«ե» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե1 »կետով.

«ե1 ) լրացել է սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասիերկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը,եւ այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը.»:

Հոդված 17. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին պարբերության «կամ ուժը կորցնելու վերաբերյալ, եթե՝» բառերը փոխարինել «, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, եթե՝» բառերով.

2) «գ» կետի «վարչական ակտի» բառերը փոխարինել «գործի» բառով:

Հոդված 18. Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում «նոր» բառը հանել։

Հոդված 19. Օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Վարչական ակտը կարող է ընդունվել նաեւ լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձեւով (այսուհետ՝ այլ ձեւի վարչական ակտեր)։»։

Հոդված 20. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում, 38-րդ հոդվածի 3-րդ մասի«բ» կետում, 58-րդ հոդվածի 2-րդ մասում, 59-րդ հոդվածի 7-րդ մասում, 60-րդ հոդվածի3-րդ մասում եւ 61-րդ հոդվածի 4-րդ մասում «առարկայական» եւ «Առարկայական» բառերը համապատասխանաբար փոխարինել «այլ ձեւի» եւ «Այլ ձեւի» բառերով, իսկ59-րդ հոդվածի 7-րդ մասում «առարկայական տեսքով» բառերը՝ «տեսքով» բառով։

Հոդված 21. Օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասում «որոնք չեն մտնում այդ մարմնի իրավասության մեջ» բառերը փոխարինել «որոնք չեն առնչվում տվյալ մարմնի իրավասությանը» բառերով:

Հոդված 22. Օրենքի 62-րդ հոդվածի վերնագրում «համարելու» բառը փոխարինել «լինելու» բառով։

Հոդված 23. Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում «չհամարվող» բառը փոխարինել «չհանդիսացող»բառով։

Հոդված 24. Օրենքի 65-րդ հոդվածում՝

1) «Ոչ իրավաչափ» բառերը փոխարինել «Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ» բառերով.

2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերություն.

«Վարչական ակտն անվիճարկելի է դառնում, եւ վարչական մարմինը զրկվում է սույն հոդվածով նախատեսված իրավունքից, եթեվարչական ակտիընդունման օրվանից անցել է10 տարի,բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։»։

Հոդված 25. Օրենքի 67-րդ հոդվածից հանել «՝ իրավաչափության ստուգման նպատակով» բառերը։

Հոդված 26. Օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 112-րդ հոդվածում (երկու տեղում) «սկսված»բառըփոխարինել «հարուցված» բառով։

Հոդված 27. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «Սույն մասի «ա» կետով նախատեսված դեպքում» բառերը փոխարինել«Սույն մասով նախատեսված դեպքերում» բառերով:

Հոդված 28. Օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասը «իրավաչափության տեսանկյունից,» բառերից հետո լրացնել «իսկ» բառով։

Հոդված 29. Օրենքի 76-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավերկամ առ ոչինչ կամ ընդունելովնոր վարչական ակտ.

բ) մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ։

2. Քննարկելով վարչական մարմնի գործողությունների դեմ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որի գործողությունները բողոքարկվել են, իրավասու է՝

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ ճանաչելով բողոքարկվող գործողությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչ իրավաչափ եւ դադարեցնելովտվյալգործողությունը, եթեբողոքի վերաբերյալ դիմում ընդունելու պահին այն շարունակվել է.

բ) մերժելու բողոքը՝գործողության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ։

3. Քննարկելով վարչական մարմնի անգործության դեմ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որի անգործությունը բողոքարկվել է, իրավասու է՝

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն եւ կատարելու հայցվող գործողությունը համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն.

բ) մերժելու բողոքը՝ անգործության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ։

4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերում, եթե համապատասխան բողոքը,սույն օրենքին համապատասխան, քննարկում է վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը, ապա բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարման ենթակա համարելու դեպքում վերադաս վարչական մարմինը կարող է ընդունել նշված մասերով նախատեսված որոշումներից որեւէ մեկը կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել գրավոր վարչական ակտը եւ հանձնարարել վարչական ակտն ընդունած ստորադաս վարչական մարմնին՝ ընդունելու նոր վարչական ակտ կամ դադարեցնելու ոչ իրավաչափ գործողությունը կամ կատարելու հայցվող գործողությունը։»։

Հոդված 30. Օրենքի 77-րդ հոդվածում`

1) վերնագիրը եւ1-ին մասի առաջին պարբերությունը «բեկանման» բառից առաջ լրացնել «փոփոխման կամ»բառերով.

2) 1 -ին մասի «ա» կետից հանել «եւ 67-րդ»բառերը.

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ընթացակարգային նորմերը խախտելը վարչական ակտի բեկանման հիմք կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ բողոքը քննարկող վարչական մարմինն իրավասու չէ ընդունելու բողոքարկվող վարչական ակտը։»։

Հոդված 31. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասում «Եթե գործողությունը չի կարող կատարել նաեւ մեկ այլ անձ» բառերը փոխարինել «Եթե գործողությունը չի իրականացվել» բառերով:

Հոդված 32. Օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասում`

1)  «գ» կետի«լրացուցիչ օրինակներ» բառերից հետո մնացած բառերը փոխարինել«տրամադրելու, այդ փաստաթղթերից պատճեններ (լուսապատճեններ) կամ քաղվածքներ կատարելու եւ տրամադրելու հետ» բառերով.

2) «զ» կետի «մարմիններ» բառը փոխարինել «մարմիններին» բառով, իսկ«` նրանց» բառը հանել։

Հոդված 33. Օրենքի 104-րդ հոդվածում՝

1) 1-ին մասն ամփոփող «ոչ իրավաչափ վարչարարությամբ» բառերը հանել.

2) 2-րդ մասի «ոչ գույքային» բառերը հանել։

Հոդված 34. Օրենքի 106-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե ֆիզիկական անձի մահն առաջացնում է կերակրողինկորցնելու հետեւանքներ, ապա այդ հիմքով վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1081-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, իսկ վնասը հատուցվում է նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերում նշված անձանց։

Եթե սույն մասի առաջին պարբերությանը համապատասխան` վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցողն անչափահաս է եւ մինչեւ տասնութ տարեկան դառնալն ընդունվել եւ սովորում է միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում, ապա վնասի հատուցումնիրականացվում է մինչեւհամապատասխան հաստատությունում նրա ուսումնառության ավարտը։».

2) երկրորդ եւ երրորդ պարբերությունները համապատասխանաբար համարել երրորդ եւ չորրորդ պարբերություններ.

3) երրորդպարբերության «Եթե սույն մասին» բառերը փոխարինել «Իսկ եթե սույն մասի առաջին պարբերությանը» բառերով:

Հոդված 35. Օրենքի 109-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում «նորմի» բառը հանել։

Հոդված 36. Օրենքի 112-րդ հոդվածի «օրենսգրքի» բառը փոխարինել «օրենքի» բառով: