Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) վերնագիրը «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ» բառերով:
Հոդված 2. Օրենքի նախաբանը «նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ» բառերից հետո լրացնել «ապահովել» բառով, ինչպես նաեւ «պաշտպանությանը» բառը փոխարինել «պաշտպանությունը» բառով:
Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասը «տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերի պաշտպանության» բառերով:
Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածում.
1) վերնագիրը «Տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերի» բառերով:
2) 1-ին մասը «Տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերի» բառերով, ինչպես նաեւ «սույն օրենքից» բառերից հետո լրացնել «, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքից» բառերով:
Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 11-րդ կետում «իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ պետական մարմին.» բառերը փոխարինել «ֆիզիկական անձ» բառերով.
2) 1-ին մասը «սպառող» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-րդ եւ 11.2-րդ կետերով.
«11.1) սպառողների շահերի պաշտպանություն՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների ամբողջություն՝ կանխելու, խափանելու կամ վերացնելու այնպիսի վարքագիծը, գործողությունը կամ անգործությունը ներառյալ՝ դրանց հետեւանքները, որը վնասում է կամ կարող է վնասել անորոշ շրջանակով սպառողների կամ սպառողների խմբի շահերը.»
«11.2) գործարքի վերաբերյալ որոշում՝ սպառողի ցանկացած որոշում, որը վերաբերում է ապրանքի ձեռքբերմանը կամ հնարավոր ձեռքբերմանը, վճարման, պահպանման կամ տնօրինման պայմաններին կամ ապրանքի հետ կապված պայմանագրային իրավունքների իրացմանը, անկախ այն հանգամանքից՝ սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը, թե՝ ոչ.».
3) 1-ին մասի 15-րդ կետում «Մրցակցության» բառից հետո լրացնել «եւ սպառողների շահերի» բառերով.
4) 1-ին մասի 17-րդ կետը «անբարեխիղճ մրցակցության» բառերից հետո լրացնել «, սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների» բառերով.
5) 1-ին մասի 32-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«32) պետական օժանդակություն տրամադրող մարմին՝ պետական մարմին, ինչպես նաեւ բոլոր այն մարմինները կամ կազմակերպությունները կամ պաշտոնատար անձինք, որոնք լիազորված են հանրային ֆինանսների կամ հանրային ռեսուրսների հաշվին տրամադրելու պետական օժանդակություն սույն օրենքի իմաստով կամ Կառավարության որոշմամբ տրամադրված պետական օժանդակությունների դեպքում՝ այն պետական մարմինը, որը Կառավարության քննարկմանն է ներկայացրել համապատասխան պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը.»
6) Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետում «իմաստով» բառից հետո վերջակետ կետադրական նշանը փոխարինել միջակետ կետադրական նշանով.
7) 1-ին մասը «զեղչ» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36-րդ կետով.
«36) բազային տոկոսներ՝ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի մեկուկեսի չափով վճարման ենթակա տոկոսներ:»:
Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածի՝
1) 1-ի մասի 12-րդ կետից հանել «, եղբայրը կամ քույրը» բառերը.
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-րդ կետով.
«12.1) ֆիզիկական անձը, նրա եղբայրը կամ քույրը.»:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածը.
1) 3-րդ մասում 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«11) բանակցային ուժեղ դիրք ունեցող՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարումների կատարման «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 15.14-րդ հոդվածով սահմանված ժամկետի կետանց թույլ տալը, բացառությամբ, եթե գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտը թույլ է տվել վճարման համար սահմանված ժամկետին հաջորդող մինչեւ 30 օրացույցային օրվա կետանց՝ ամբողջությամբ վճարելով գյուղատնտեսական արտադրանքի դիմաց եւ կետանցի յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված բազային տոկոսները.»:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում.
1) 9-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) տնտեսավարող սուբյեկտների՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, որոնք տեղի են ունենում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 12-րդ կետերով նախատեսված հիմքերով անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջեւ.».
2) 9-րդ մասի 2-րդ կետը «ձեռքբերման վերաբերյալ գործարքները» բառերից հետո լրացնել «` բացառությամբ արտաբորսայական գործարքների.» բառերով:
Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 9.1
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 26.1. Սպառողների շահերը խախտող գործելակերպը
1. Սպառողների շահերը խախտող գործելակերպ է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած վարքագիծ, գործողություն կամ անգործություն, որը ազդում է կամ կարող է ազդել անորոշ շրջանակով սպառողների կամ սպառողների խմբի շահերի վրա եւ հակասում է սույն օրենքին, այլ օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին կամ խախտում է սպառողների նկատմամբ բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքները:
2. Սպառողների շահերը խախտող գործելակերպն արգելվում է:
3. Սպառողների շահերը խախտող գործելակերպ է համարվում սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող ցանկացած վարքագիծ, գործողություն կամ անգործություն, այդ թվում՝
1) «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված անարդար առեւտրային գործելակերպը.
2) օրենքին հակասող, այդ թվում` անբարեխիղճ կամ հակաօրինական կամ հավաստիության կամ պատշաճության խախտմամբ իրականացվող գովազդը.
3) սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերին կամ պայմանագրի ընդհանուր պայմաններին ներկայացվող պահանջների խախտումը.
4) ապրանքի որակին, քանակին եւ այլ բնութագրերին ներկայացվող պահանջների խախտումը.
5) «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված ապրանքի գնի ներկայացման կանոնների խախտումը:
4. Սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշների առկայության հարցը գնահատում է Հանձնաժողովը:
5. Սույն հոդվածը չի տարածվում այն վարքագծի, գործողության կամ անգործության վրա, որի հետեւանքով կարող է վնաս հասցվել սպառողների կյանքին, առողջությանը, անվտանգությանը, հասարակական կամ պետական անվտանգությանը կամ շրջակա միջավայրին:
6. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Գովազդի մասին» օրենքի իմաստով:»:
Հոդված 12. Օրենքի 10-րդ գլխի վերնագրում «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ» բառերով:
Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. Հանձնաժողովի կարգավիճակը եւ գործառույթները
1. Հանձնաժողովն ինքնավար մարմին է, որն ապահովում է տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, բարեխիղճ մրցակցության եւ ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրը եւ իրականացնում է սպառողների շահերի պաշտպանությունը:
2. Հանձնաժողովը սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմինն է:
3. Հանձնաժողովը որպես սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմին՝
1) իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի հիման վրա համագործակցում է սպառողների շահերի պաշտպանության նպատակով գործող միջազգային կազմակերպությունների հետ.
2) իր իրավասության սահմաններում համագործակցում է օտարերկրյա պետությունների սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող մարմինների հետ, որի շրջանակում սահմանված կարգով իրավասու է ստանալու ու նրանց տրամադրելու տեղեկատվություն.
3) համագործակցում է այլ իրավասու մարմինների հետ:»:
Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «ամբողջ» բառը փոխարինել «հինգ տարի» բառերով:
Հոդված 15. Օրենքի 11-րդ գլխի վերնագիրը «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ» բառերով:
Հոդված 16. Օրենքի 37-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 1-ին կետը «տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերի» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետը «տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերի» բառերով.
3) 1-ին մասի 2-րդ կետի «ա.» եւ «բ.» ենթակետերը «տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերին» բառերով.
4) 1-ին մասի 2-րդ կետի «գ.» ենթակետը «տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերի» բառերով.
5) 1-ին մասի 2-րդ կետի «ե.» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ե. տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց տալիս է զգուշացում.».
6) 1-ին մասի 3-րդ կետի «իրավախախտման» բառը փոխարինել «եւ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների» բառերով.
7) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով.
«3.1) ընդունում է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում.».
8) 1-ին մասի 11-րդ կետը «տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերի» բառերով, ինչպես նաեւ «մշակում» բառը փոխարինել «ներկայացնում» բառով.
9) 1-ին մասի 12-րդ կետը «տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերի պաշտպանության» բառերով եւ «իրավական ակտերի մշակմանը» բառերից հետո լրացնել «եւ իրավասու մարմիններին ներկայացնում օրենսդրական փոփոխությունների առաջարկներ.» բառերով.
10) 1-ին մասի 16-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 17. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում «ստորագրվելուց հետո» բառերը փոխարինել «ստորագրվելու օրվանից» բառերով:
Հոդված 18. Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասում «ոչ հավաստի կամ ոչ ամբողջական» բառերը փոխարինել «ոչ հավաստի, ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ» բառերով:
Հոդված 19. Օրենքի 49-րդ հոդվածում.
1) 1-ին մասը «օրենքով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «՝ սույն օրենքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:» բառերով:
2) 49-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Ստուգման արդյունքներով կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձեւով արձանագրություն` երկու օրինակից: Ստուգման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ եւ (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունը ստորագրում են ստուգում կատարող անձը եւ տնտեսավարող սուբյեկտը, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող եւ (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցիչ: Ստուգման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում արձանագրությունն ստորագրող անձն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:»:
Հոդված 20. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասը «մրցակցային իրավիճակի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սպառողների շահերի» բառերով:
Հոդված 21. Օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը «սպառողների շահերի հնարավոր վնասման դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սպառողների շահերի վրա ազդեցություն ունեցող այլ պայմանների» բառերով:
Հոդված 22. Օրենքի 14-րդ գլխի վերնագիրը «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՆ» բառերով:
Հոդված 23. Օրենքի 58-րդ հոդվածի՝
1) վերնագիրը «Տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերին» բառերով:
Հոդված 24. Օրենքի 59-րդ հոդվածի՝
1) վերնագիրը «Տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերին» բառերով.
2) 1-ին մասը «տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերին» բառերով:
Հոդված 25. Օրենքի 60-րդ հոդվածի՝
1) վերնագիրը «Տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերին» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«1. Հանձնաժողովը օրենքով սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում սկսում է եզրակացության ընդունման ընթացակարգ տնտեսական մրցակցությանը եւ սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ:»
3) 2-րդ մասը «Տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերին» բառերով.
4) 3-րդ մասը «տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերին» բառերով:
Հոդված 26. Օրենքի 61-րդ հոդվածի՝
1) վերնագիրը «Տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերին» բառերով.
2) 1-ին մասը «Տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերին» բառերով, ինչպես նաեւ «տնտեսական մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով.
2) 2-րդ մասը «տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերին» բառերով:
Հոդված 27. Օրենքի 69-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով.
«2. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացման գնահատման վարույթի մասնակիցների կողմից հայտարարագրում կամ վարույթի ընթացքում կեղծ, ոչ հավաստի, ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն ներկայացնելու կամ Հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը կայացնում է դիմումն անհետեւանք թողնելու մասին որոշում:
3. Հանձնաժողովի կողմից համակենտրոնացման դիմումը անհետեւանք թողնելու մասին որոշում կարող է կայացվել վարույթի ցանկացած փուլում:»:
Հոդված 28. Օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 29. Օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասում «2-5-րդ կետերով» բառերը փոխարինել «2-3-րդ կետերով» բառերով:
Հոդված 30. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, եւ առկա չէ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից որեւէ մեկը» բառերը:
Հոդված 31. Օրենքի 77-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Հաղորդումը չի քննարկվում, եթե այն պարունակում է զրպարտիչ կամ վիրավորական արտահայտություններ:»:
Հոդված 32. Օրենքի 79-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Տնտեսավարող սուբյեկտների կողմից վարույթի հարուցման առիթների քննարկման շրջանակում Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու պարտականության խախտման դեպքում Հանձնաժողովը կարող է հաստատված համարել տվյալ տնտեսավարող սուբյեկտի վարքագծում կամ գործողություններում իրավախախտման հատկանիշների առերեւույթ առկայության փաստը եւ հարուցել վարույթ:»:
Հոդված 33. Օրենքի 80-րդ հոդվածը.
1) 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) առկա է նույն արարքի մասին եւ նույն իրավական եւ փաստական հիմքերով Հանձնաժողովի կողմից հարուցված կամ կարճված վարույթ.».
«4) առկա է նույն արարքի մասին եւ նույն իրավական եւ փաստական հիմքերով նույն անձի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու կամ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատելու մասին Հանձնաժողովի որոշում.».
2) 2-րդ մասում «որոշումն ընդունման» բառերը փոխարինել «որոշումը ստորագրվելու» բառերով:
Հոդված 34. Օրենքը 82-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 82.1-րդ հոդվածով.
«Հոդված 82.1. Զգուշացում տալը
1. Տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերեւույթ հատկանիշների կամ դրա վտանգի առկայության դեպքում տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց կարող է տրվել զգուշացում:
2. Տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերեւույթ հատկանիշների կամ դրա վտանգի առկայության դեպքում տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց զգուշացում տալու ընթացակարգի մանրամասները սահմանվում են Հանձնաժողովի աշխատակարգով:
3. Տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից զգուշացմամբ նկարագրված տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերեւույթ հատկանիշները Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում կարող է հարուցվել վարույթ:»:
Հոդված 35. Օրենքը 83-րդ հոդվածի 3-րդ մասում «որոշումն ընդունման» բառերը փոխարինել «որոշումը ստորագրվելու» բառերով:
Հոդված 36. Օրենքը 83-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 83.1-րդ հոդվածով.
«Հոդված 83.1. Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում
1. Հակամրցակցային համաձայնության կնքման եւ գերիշխող դիրքի չարաշահման առերեւույթ հատկանիշներ պարունակող գործողության կամ վարքագծի հետեւանքով հնարավոր անդառնալի կամ ծանր հետեւանքները կանխելու նպատակով Հանձնաժողովը կարող է ընդունել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում, այդ թվում՝
1) դադարեցնել իրավախախտման առերեւույթ հատկանիշներ պարունակող վարքագիծը մինչեւ վարույթով վերջնական որոշման կայացումը՝ վերականգնելով մինչեւ իրավախախտման առերեւույթ հատկանիշներ պարունակող վարքագիծը եղած դրությունը կամ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված այլ ձեւերով.
2) կասեցնել գնման արդյունքում պայմանագրի կնքման գործընթացը կամ դրա գործողությունը:
2. Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում կարող է ընդունվել Հանձնաժողովի կողմից իրավախախտման վերաբերյալ հարուցված վարույթի ցանկացած փուլում եւ գործում է մինչեւ վարույթը եզրափակող ակտի ուժի մեջ մտնելը:
3. Հանձնաժողովը նույն վարույթի շրջանակում կարող է կիրառել մեկից ավելի միջանկյալ միջոց:
4. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից եւ ենթակա է կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:
5. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվում Հանձնաժողովի նախագահի գրությամբ:
6. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու վերաբերյալ գրությունը Հանձնաժողովի նախագահի գրության հիման վրա վերադարձվում է, եթե՝
1) վերացել է միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը.
2) Հանձնաժողովի որոշումը ճանաչվել է անվավեր կամ ուժը կորցրած:
7. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել: Որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:»:
Հոդված 37. Օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասում «առանց վարույթի մասնակիցներին լսման նպատակով նիստ հրավիրելու:» բառերը փոխարինել «բացառությամբ չհայտարարագրված համակենտրոնացման առնչությամբ հարուցված վարույթների, որոնց դեպքում կիրառվում է վարույթի ժամկետների ընդհանուր կանոնները:» բառերով:
Հոդված 38. Օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 39. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 17.1
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 91.1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթի իրականացման կարգը
1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթը իրականացվում է սույն օրենքով տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման կարգով՝ սույն գլխով սահմանված հատուկ կանոնների պահպանմամբ:
Հոդված 91.2. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթի մասնակիցները
1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթի մասնակիցներն են՝
1) վարույթով պատասխանողը.
2) իրավասու մարմինները:
Հոդված 91.3. Գրավոր ծանուցումը
1. Ապրանքի գնի ներկայացման՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման հատկանիշների առերեւույթ առկայության դեպքում Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը տնտեսավարող սուբյեկտին ուղարկում է գրավոր ծանուցում՝ առաջարկելով վերացնել խախտման հատկանիշները եւ վճարել հիսուն հազար դրամ:
2. Ծանուցման ուղարկման առիթներն են.
1) ապրանքի գնի ներկայացման «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումները.
2) ապրանքի գնի ներկայացման «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման մասին պետական մարմինների (այդ թվում՝ օտարերկրյա) կամ դրանց պաշտոնատար անձանց հաղորդումները.
3) ապրանքի գնի ներկայացման «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման փաստի հայտնաբերումը.
4) ապրանքի գնի ներկայացման «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակած տեղեկությունները.
5) ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ստացված ցանկացած այլ տեղեկություն, որը թույլ է տալիս ողջամտորեն ենթադրել, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից թույլ է տրվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտում:
3. Տնտեսավարող սուբյեկտի կողմից տասնհինգօրյա ժամկետում գրավոր ծանուցմամբ նշված գումարը չվճարելու դեպքում Հանձնաժողովը կարող է սպառողների շահերի պաշտպանության բնագավառում իրավախախտման հատկանիշների առերեւույթ առկայությունը պարզելու նպատակով հարուցել վարույթ:
Հոդված 91.4. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկումը
1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկման արդյունքում Հանձնաժողովը կարող է ընդունել վարույթ հարուցելու մասին որոշում:
2. Հանձնաժողովը վարույթի հարուցման առիթները քննարկելիս կարող է հաշվի առնել վարքագծի, գործողության եւ անգործության ազդեցությունը, վարույթ հարուցելու դեպքում այն եզրափակող Հանձնաժողովի որոշման ազդեցությունը եւ Հանձնաժողովի ռեսուրսները:
3. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների գնահատման կարգը սահմանվում է Հանձնաժողովի աշխատակարգով:»:
Հոդված 40. Օրենքի 18-րդ գլխի վերնագիրը «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ» բառերով:
Հոդված 41. Օրենքի 92-րդ հոդվածի՝
1) վերնագիրը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով.
2) 1-ին մասը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով:
Հոդված 42. Օրենքի 93-րդ հոդվածի՝
1) վերնագիրը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով.
2) 7-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-րդ մասով.
«7.1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ հինգ տոկոսը՝ պատասխանատվության միջոցի ընտրության եւ տուգանքի հաշվարկման մեթոդաբանությամբ սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:».
3) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացվելու կամ ոչ հավաստի, ոչ ամբողջական, ապակողմնորոշիչ տեղեկություններ ներկայացվելու կամ սեփական նախաձեռնությամբ Հանձնաժողովին ոչ հավաստի, կեղծ, ապակողմնորոշիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ ներկայացվելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ հինգ միլիոն դրամ:».
4) 9-րդ մասը «ոչ հավաստի» բառերից հետո «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով, ինչպես նաեւ «ոչ ամբողջական» բառերից հետո լրացնել «, ապակողմնորոշիչ» բառով, իսկ «ներկայացվելու» բառից հետո լրացնել «կամ սեփական նախաձեռնությամբ Հանձնաժողովին ոչ հավաստի, կեղծ, ապակողմնորոշիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն ներկայացվելու» բառերով:
Հոդված 43. Օրենքի 94-րդ հոդվածի՝
1) վերնագիրը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով.
2) 1-ին մասում «դիտավորության աստիճանը» բառերը փոխարինել «դիտավորությունը» բառով:
Հոդված 44. Օրենքի 95-րդ հոդվածի՝
1) վերնագիրը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Տնտեսական մրցակցության բնագավառում եւ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման համար տնտեսավարող սուբյեկտներն ու պետական մարմիններն ազատվում են պատասխանատվությունից, եթե վարույթ հարուցելու օրվա դրությամբ իրավախախտման կատարման օրվանից անցել է հինգ տարի:».
3) 2-րդ մասում «անձին» բառը փոխարինել «տնտեսավարող սուբյեկտներին եւ պետական մարմիններին» բառերով, ինչպես նաեւ «նրա» բառը փոխարինել «նրանց» բառով:
Հոդված 45. Օրենքի 98-րդ հոդվածի՝
1) վերնագիրը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով.
2) 1-ին մասը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «եւ սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով:
Հոդված 46. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 1-ից:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է գործել որպես Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով, իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամները պաշտոնավարման մնացած ժամկետը շարունակում են պաշտոնավարել որպես Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամներ:
3. Սույն օրենքը կիրառվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո վարույթների հարուցման եւ հարուցված վարույթների նկատմամբ: Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված վարույթներն իրականացվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:
4. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում:
5. Մինչեւ «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացնելու նախագահի գրությամբ նշվում են՝ Հանձնաժողովի անվանումը, գրությունը ներկայացնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը, միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը եւ համարը, միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը, կիրառված միջանկյալ միջոցի նկարագրությունը, տնտեսավարող սուբյեկտի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց հաշվառման (գտնվելու վայրի) եւ առկայության դեպքում ծանուցման հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը եւ պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:
6. Սույն օրենքի 38-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքի ուժի մեջ մտնելու պահից:
7. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանված իրավախախտման հատկանիշների առկայության հարցը գնահատվում եւ պատասխանատվության միջոցը կիրառվում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում