Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10372-31.03.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, ինչպես նաեւ 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31-րդ, 32-րդ եւ 33-րդ կետերով.

31) վաճառքի գին՝ ապրանքի միավորի կամ ապրանքի որոշակի քանակի համար սահմանված վերջնական գին, ներառյալ ապրանքների համար կիրառվող հարկերը եւ այլ պարտադիր վճարները.

32) միավոր գին՝ օրենքով սահմանված չափման միավորի (մեկ կգ, մեկ լիտր, մեկ մետր, մեկ մետր քառակուսի, մեկ մետր խորանարդ կամ գործարար շրջանառության սովորույթում կոնկրետ ապրանքի համար ընդունված չափման այլ միավոր) համար սահմանված վերջնական գին՝ ներառյալ ապրանքի համար կիրառվող հարկերը եւ այլ պարտադիր վճարները.

33) էլեկտրոնային առեւտրային հարթակ՝ ծրագրային ապահովում, այդ թվում՝ կայքէջ կամ դրա մաս, էլեկտրոնային հավելված, որը շահագործվում է վաճառողի կողմից կամ վաճառողի անունից, որը հնարավորություն է տալիս սպառողներին էլեկտրոնային եղանակով կնքել պայմանագրեր տնտեսավարող սուբյեկտների կամ այլ անձանց հետ:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել ««Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «եւ գնապիտակների առկայությունը» բառերը փոխարինել «առկայությունը, գների ներկայացման կանոնների պահպանումը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) 3-րդ եւ 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.

2) 15-րդ մասի «գ» կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.7-րդ հոդվածով.

«Հոդված 9.7. Ապրանքի գնի ներկայացման կանոնները

1. Ապրանքը վաճառքի ցուցադրելիս պետք է ներկայացվի յուրաքանչյուր ապրանքի անվանումը, վաճառքի գինը եւ միավոր գինը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի՝ միավոր գինը նշելու պահանջը չի տարածվում հետեւյալ ապրանքների նկատմամբ.

1) ապրանք, որի վաճառքի գինը համընկնում է միավոր գնի հետ.

2) արտադրական փաթեթավորմամբ ապրանք, որի ծավալը չի գերազանցում 50 միլիլիտրը, կամ քաշը՝ 50 գրամը.

3) տարբեր ապրանքներից կազմված հավաքածու, եթե հավաքածուում ներառված յուրաքանչյուր ապրանքի արժեքային մասնաբաժինը չի գերազանցում հավաքածուի ընդհանուր գնի 90 տոկոսը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի՝ վաճառքի գինը նշելու պահանջը չի տարածվում չկշռափաթեթավորված ապրանքների նկատմամբ:

4. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջները չեն տարածվում սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի եւ կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում) եւ ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում (բացառությամբ նշված վայրերում գործող առեւտրի օբյեկտների) վաճառվող կամ վաճառքի ցուցադրվող ապրանքների նկատմամբ:

5. Եթե ապրանքի իրացումը տեղի է ունենում վերջինիս սպառողական նպատակային նշանակությունից դուրս հեղուկի հետ միասին, ապա ապրանքի միավոր գինը հաշվարկվում է ըստ ապրանքի հեղուկազրկված զուտ քաշի:

6. Եթե ապրանքի իրացումը ենթադրում է նաեւ լրացուցիչ այլ ծառայության (առաքման, սպասարկման եւ այլն) մատուցում, ապա առանձին ներկայացվում է նաեւ այդ ծառայության վճարը:

7. Բացառությամբ ապրանքի իրացման հետ կապված լրացուցիչ ծառայության մատուցման դեպքերի՝ ծառայության մատուցման կամ աշխատանքի իրականացման փաթեթների դեպքում պետք է ներկայացվեն այդ փաթեթներում ներառված առանձին ծառայությունների կամ աշխատանքների գները, իսկ անհնարինության դեպքում՝ գների հաշվարկման տրամաբանությունը:

8. Սույն հոդվածի կանոնները տարածվում են նաեւ էլեկտրոնային առեւտրային հարթակում իրացվող ապրանքների, մատուցվող ծառայությունների եւ իրականացվող աշխատանքների վրա:»:

Հոդված 6. Օրենքի 15.1-րդ հոդվածի 2-րդ մասում «Ինտերնետային կայքում կամ էլեկտրոնային հավելվածում (էլեկտրոնային առեւտրային հարթակում)» բառերը փոխարինել «Էլեկտրոնային առեւտրային հարթակում» բառերով:

Հոդված 7. Օրենքի 15.4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.

«3.1. Սույն գլխով սահմանված կարգավորումները չեն տարածվում 30 օրվանից պակաս պիտանիության ժամկետ ունեցող ապրանքների առնչությամբ իրականացված ակցիաների նկատմամբ:»:

Հոդված 8. Օրենքի 15.5-րդ հոդվածը.

1) 1-ին մասը «Զեղչը ակցիայի մեկնարկին նախորդող» բառերից հետո լրացնել «օրվանից հետ հաշված» բառերով, եւ նույն հոդվածի 1-ին մասում «միջին» բառը փոխարինել «նվազագույն» բառով.

2) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

3)լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ, 2.2-րդ, 2.3-րդ եւ 6.1-րդ մասերով.

«2.1. Ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման նվազագույն գնի հաշվարկում չեն ներառվում վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից տրամադրված, ակցիային նախորդող օրվանից հետ հաշված մեկ ամսվա ընթացքում վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից ակցիայում ներառված ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման դեպքերի 10 %-ը չգերազանցող անհատական զեղչերը:

2.2. Ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման գնի՝ մինչեւ մեկ ամիս ընդհատումներով աստիճանական իջեցման (պրոգրեսիվ զեղչ) դեպքում որպես նվազագույն գին նշվում է առաջին ակցիայի մեկնարկին նախորդող օրվանից հետ հաշված մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման նվազագույն գինը:

2.3. Պրոգրեսիվ զեղչի դեպքում յուրաքանչյուր հաջորդ զեղչ պետք է առնվազն 10 %-ով ավելի լինի նախորդ զեղչից:

6.1. Պրոգրեսիվ զեղչը կարող է տեւել ոչ ավելի, քան մեկնարկի պահից 5 ամիս՝ ներառյալ ընդհատումները:»:

4) 4-րդ մասը «զեղչի հրապարակման պահին նախորդող» բառերից հետո լրացնել «օրվանից հետ հաշված» բառերով, եւ նույն հոդվածի 4-րդ մասում «միջին» բառը փոխարինել «նվազագույն» բառով,  իսկ «սպառողին» բառից հետո նույն հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ. «, իսկ պրոգրեսիվ զեղչի դեպքում՝ պրոգրեսիվ զեղչի շրջանակում իրականացված առաջին ակցիայի մեկնարկին նախորդող օրվանից հետ հաշված մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման նվազագույն գնի, պրոգրեսիվ զեղչի շրջանակում իրականացվող ընթացիկ ակցիայի մեկնարկին նախորդող օրվանից հետ հաշված մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման նվազագույն գնի եւ պրոգրեսիվ զեղչի կիրառմամբ առաջարկվող գնի միաժամանակյա տեսանելիությունը սպառողին»:

5) 7-րդ մասում «չի սահմանափակում» բառերը փոխարինել «ակցիա իրականացնողին չի ազատում» բառերով, նույն հոդվածի 7-րդ մասի «ակցիայի պայմանների» բառերը փոխարինել «զեղչից բացի ակցիայի այլ պայմանների» բառերով:

Հոդված 9. Օրենքի 15.6-րդ հոդվածի 6-րդ մասում «չի սահմանափակում» բառերը փոխարինել «ակցիա իրականացնողին չի ազատում» բառերով:

Հոդված 10. Օրենքի 4.4-րդ գլխի վերնագրից հանել «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ» բառերը:

Հոդված 11. Օրենքի 15.8-րդ հոդվածում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության եւ սպառողների  շահերի պաշտպանության հանձնաժողովի» բառերով:

Հոդված 12. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.14-րդ հոդվածով.

«Հոդված 15.14. Գյուղատնտեսական արտադրանքի համար վճարման պայմանները եւ կարգը

1. Գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկային փաստաթղթերով կամ պայմանագրով նախատեսված վճարումները կատարվում են ոչ ուշ, քան մատակարարի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, իսկ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրված չլինելու դեպքում՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման պահից 30 օրացուցային օրվա ընթացքում:»:

Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «15-րդ մասի «գ» կետի,» բառերից հետո լրացնել «9.7-րդ հոդվածի» բառերով եւ նույն հոդվածի 1-ին մասից հանել «9-րդ հոդվածի 3-րդ մասի,» բառերը:

Հոդված 14. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 1-ից:

2. Սույն օրենքի ընդունման նախորդ օրացուցային տարում մինչեւ 115 միլիոն դրամ հասույթ ունեցած տնտեսավարող սուբյեկտների համար սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը եւ 5-րդ հոդվածի՝ միավոր գինը նշելու վերաբերյալ պահանջը կիրառվում է 2026 թվականի հունվարի 1-ից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն