Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-835-14.07.2015,23.10.2015-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 105-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Նիստի սկզբում տրվում են ոչ ավելի, քան երկու գրավոր հարցի պատասխան:»,

2) 6-րդ մասում «երեք» բառերը փոխարինել «երկու» բառերով, իսկ «երկու» բառերը` «մեկ» բառերով,

3) 7-րդ մասում «Եթե գրավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվում, ապա» բառերը փոխարինել «Գրավոր հարցերի պատասխաններն ավարտվելուց հետո» բառերով,

4) 7.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7.1. Սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում բանավոր հարցերը տրվում են հետեւյալ հերթականությամբ`

ա) ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների հարցերը.

բ) ոչ ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների հարցերը.

գ) հերթագրված մյուս պատգամավորների հարցերը:»,

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.2-րդ մասով.

«7.2. Եթե բանավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվում, ապա սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով տրվում են գրավոր հարցերի պատասխաններ: Հարցերի բացակայության դեպքում նիստն համարվում է ավարտված:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: