Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի Հավելված 1-ում`
1. «ՀՀ մարզի դատախազ» տողի «7.50» թիվը փոխարինել «8.00» թվով.
2. «Կայազորի զինվորական դատախազ» տողի «7.50» թիվը փոխարինել «8.00» թվով.
Հոդված 2.
Օրենքի Հավելված 2-ի «Դատախազություն» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.
«Դատախազություն | |
Գլխավոր դատախազության վարչության պետ, զինվորական դատախազի տեղակալ | 9.00 |
Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազ | 8.00 |
Գլխավոր դատախազության բաժնի պետ | 7.50 |
Գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալ, գլխավոր դատախազության ավագ դատախազ, Երեւան քաղաքի դատախազի տեղակալ | 7.25 |
Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաեւ բաժնի ավագ դատախազ, մարզի, Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ կայազորների զինվորական դատախազի տեղակալ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետ | 7.00 |
Գլխավոր դատախազության դատախազ, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաեւ բաժնի դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ | 6.75 |
Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազ | 6.50 |
Երեւան քաղաքի դատախազության դատախազ, մարզի, Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազ | 6.25 |
Մարզի, Երեւան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազ | 6.00 |
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական | 5.50 |
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար | 5.00 |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: