Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի hավելված 1-ում`
1) «Հայաստանի Հանրապետության մարզի դատախազ» տողի «7.50» թիվը փոխարինել «8.00» թվով.
2) «Կայազորի զինվորական դատախազ» տողի «7.50» թիվը փոխարինել «8.00» թվով:
Հոդված 2. Օրենքի հավելված 2-ի «Դատախազություն» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Դատախազություն
|
|
Գլխավոր դատախազության վարչության պետ, զինվորական դատախազի տեղակալ |
9.00 |
Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազ |
8.00 |
Գլխավոր դատախազության բաժնի պետ |
7.50 |
Գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալ, գլխավոր դատախազության ավագ դատախազ, Երեւան քաղաքի դատախազի տեղակալ |
7.25 |
Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաեւ բաժնի ավագ դատախազ, մարզի, Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ կայազորների զինվորական դատախազի տեղակալ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետ |
7.00 |
Գլխավոր դատախազության դատախազ, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաեւ բաժնի դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ |
6.75 |
Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազ |
6.50 |
Երեւան քաղաքի դատախազության դատախազ, մարզի, Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազ |
6.25 |
Մարզի, Երեւան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազ |
6.00 |
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական |
5.50 |
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար |
4.50»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: