Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-887-28.10.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308-Ն օրենքի  105-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետյալ խմբագրությամբ.

«2.Պատգամավորը յուրաքանչյուր քառօրյա նիստերի ընթացում Կառավարությանը կարող է դիմել մեկական գրավոր եւ բանավոր հարցով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հիմնավորում

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Գործող իրավակարգավորման պայմաններում Ազգային ժողովի հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը եւ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին, սակայն պատգամավորները հնարավորություն ունեն մեկ ամսվա ընթացքում միայն մեկ անգամ հարց ուղղել Կառավարությանը, մինչդեռ ամիսներ կան, որի ընթացքում 2 անգամ են գումարվում հերթական քառօրյա նիստերը, ինչը ստեղծում է լրացուցիչ անհարմարություններ  հասարակությանը հուզող տարբեր հարցերի բարձրացման եւ դրանց պատասխաններ ստանալու հարցում: Ուստի, սույն օրենսդրական փոփոխությունով առաջարկում եմ պատգամավորներին չսահմանափակել եւ հնարավորություն ընձեռել հարց ուղղելու Կառավարությանը ամեն քառօրյա նիստերի ընթացքում: