Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 06-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123-րդ հոդվածում՝
2-րդ մասի «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով,
4-րդ մասի «հիսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 1234-րդ հոդվածում՝
1-ին մասի «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով,
2-րդ մասի «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 1235-րդ հոդվածում՝
3-րդ մասի «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով,
7-րդ մասի «հարյուրապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով,
8-րդ մասի «հիսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 123.7-րդ հոդվածի «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:
Հոդված 5. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,
3-րդ մասի «հնգապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով,
4-րդ մասի «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով,
5-րդ, 6-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերի «հնգապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով,
13-րդ մասի «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով,
17-րդ մասի «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով,
18-րդ մասի «երեսնապատիկի» բառը փոխարինել «տասնհինգապատիկի» բառով,
21-րդ մասի «հնգապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով,
22-րդ մասի «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով,
23-րդ մասի «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով,
26-րդ մասի «տասնհինգապատիկի» բառը փոխարինել «ութապատիկի» բառով,
27-րդ մասի «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով,
31-րդ մասի «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով,
32-րդ հոդվածի «երեքհարյուրապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով:
Հոդված 6. Օրենսգրքի 124.3-րդ հոդվածում՝
1-ին մասի «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով,
2-րդ մասի «հիսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով:
Հոդված 7. Օրենսգրքի 124.4-րդ մասում՝
1-ին մասի «նվազագույն աշխատավարձի չափով:» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով:» բառերով,
2-րդ մասի «նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով:» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի 75 տոկոսի չափով:» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 1247-րդ հոդվածի «հնգապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով:
Հոդված 9. Օրենսգրքի 1292-րդ հոդվածում՝
1-ին մասի «հնգապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով, «հարյուրապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով,
2-րդ մասի «հարյուրապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով:
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ ի մ ն ա վ ո ր ու մ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծով 4% 12-ամսյա գնաճ է կանխատեսվել: Նվազագույն աշխատավարձի եւ պետական կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում: Միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում դրամն արժեզրկվել է 13,8%-ով: Ընդ որում, սրանք միայն պաշտոնական թվերն են: Շեշտակի կրճատվել է արտաքին առեւտուրը, եւ դրա մակարդակի զգալի բարձրացում տեսանելի ապագայում չի նախատեսվում:
Մինչդեռ, վարչական իրավախախտումների համար նախատեսված սանկցիաների ընդհանրապես եւ դրանցից ամենահաճախակին կիրառվող՝ ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների կրճատում մասնավորապես չի նախատեսվել:
Այսպես, օրինակ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով՝
Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:
Ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով:
Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցն այդ համարանիշերով վարելն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով:
Երթեւեկության սահմանված արագությունը 11-30կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի 150%-ի չափով: Ընդ որում, Վրաստանում արագության գերազանցման թույլատրելի չափը 20կմ/ժ է, մեզ մոտ՝ 10կմ/ժ:
Միայն 2014 թվականին 3,1 մլրդ դրամ տուգանք է վճարվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար: Գոյություն ունեցող պայմաններում քաղաքացիների՝ հաճախ անգամ առաջնային կարիքները բավարարելու համար չբավականացնող միջոցները նրանցից գանձելը որեւէ կերպ չի կարող արդարացվել:
Այստեղ անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, որ թե՛ հանցագործությունների, թե՛ վարչական իրավախախտումների համար նախատեսված սանկցիայի առաջնային նշանակությունը ոչ թե պատժելն է, այլ նախականխումը (պրեվենցիան): Ավելին, հայտնի փաստ է, որ կանխարգելման համար առաջնային նշանակություն ունի ոչ թե պատժի խստությունը, այլ դրա անխուսափելիության գիտակցումը: Այսպիսով ակնհայտ է, որ կանխարգելման համար ավելի նվազ չափի տուգանքն էլ բավարար է:
Խնդրի վերաբերյալ Հանրապետության Նախագահը սեպտեմբերի 11-ին խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում, ի թիվս այլ հանգամանքների, հայտարարել է. «(...) մենք պետք է կարողանանք տարբերակել կոպիտ խախտումներն այն խախտումներից, որոնք մարդիկ համարում են չնչին խախտումներ, եւ նրանք դա դիտարկում են որպես իրենցից փող գանձելու միջոց: Մեկ անգամ եւս կրկնում եմ՝ տուգանքներն ընդամենը միջոց են մեր նպատակին հասնելու համար: Տուգանելը նպատակ չէ: Չնչին խախտումներ ասելով՝ ես նկատի ունեմ առաջին հերթին, օրինակ, այսպես ասած, այդ հոծ գծերի տրորումը: (...) արդյո՞ք մեր ճանապարհներին, մեր մայրուղիներին մենք մոտեցել ենք ուշադիր եւ այդ բոլոր գծանշաններն արել ենք կարգուկանոնով եւ հարմարավետություն ապահովելու համար, թե՞ ուղղակի արել ենք, որպեսզի ավելի շատ խախտումներ լինեն»: Խորհրդակցության ընթացքում Նախագահը տվել է օրենսդրության բարեփոխման եւ հատկապես սանկցիաների նվազեցման վերաբերյալ բազմաթիվ հանձնարարականներ, որոնք, սակայն, մինչ օրս չեն իրականացվել:
Ներկայացված նախագծով առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրկնակի չափով կրճատում են գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում տեղ գտած՝ առավել հաճախ հանդիպող եւ նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները: