Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Մինչեւ 18 տարեկան արական սեռի քաղաքացիների Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար | բազային տուրքի 15.000 - պատիկի չափով» |
2) 2-րդ կետից հետո լրացնել նոր 3-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Իգական սեռի քաղաքացիների եւ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիների Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար | բազային տուրքի 150 - պատիկի չափով» |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ