Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ՝ օրենք) 46-րդ հոդվածում «15-ը» թիվը փոխարինել «20-ը» թվով:
Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերում, 50-րդ եւ 63-րդ հոդվածներում «25» թիվը փոխարինել «20» թվով:
Հոդված 3. Օրենքի 66-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Սույն օրենքի 64 հոդվածի համաձայն պահված (գանձված) շահութահարկի գումարը հարկային գործակալը պարտավոր է ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ վճարել բյուջե: Ընդ որում, հարկային գործակալը պարտավոր է եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ից ոչ ուշ վերադաս հարկային մարմնի սահմանած ձեւով էլեկտրոնային եղանակով ներկայացնել ամփոփ հաշվարկ իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմին` անցած եռամսյակում ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված եւ բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին:»,
2) 2-րդ մասում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «շահութահարկի պարտավորության» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: