Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8774-22.10.2015,03.11.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության          2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 8-րդ մասում «հաշվարկում եւ վճարում են ամսական 5 հազար դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ)» բառերը փոխարինել «ամսական 5 հազար դրամի չափով՝ յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկում եւ վճարում են մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «եկամտային հարկի պարտավորության» բառերով:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «15-ը» թիվը փոխարինել «20-ը» թվով,

2) 2-րդ մասի 2-րդ կետը «գործակալի վրա» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի նախավերջին պարբերությունում նշված դեպքերում» բառերով, իսկ 2-րդ մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

3) 5-րդ մասում «1-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «մայիսի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 20-ից» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: