Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի (այսուհետ ՝ Օրենք )10- րդ հոդվածի 8- րդ մասի «հաշվարկում եւ վճարում են ամսական 5 հազար դրամի չափով ` յուրաքանչյուր ամսվա հա մար մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ)» բառերը փոխարինել «ամսական 5 հազար դրամի չափով ՝ յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկում եւ վճարում են մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20- ը» բառերով :
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «եկամտային հարկի պարտավորության» բառերով:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում ՝
1) 2-րդ մասի 2-րդ կետը «գործակալի վրա» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի նախավերջին պարբերությունում նշված դեպքերում» բառերով, իսկ 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ մասի «1-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «մայիսի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 20-ից» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: