Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-8775-22.10.2015,03.11.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-242-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել,

2) 3-րդ մասում «օրը» բառը փոխարինել «օրվան հաջորդող 181-րդ օրը» բառերով,

3) 4-րդ մասում «հաշվանցումներ (պակասեցումներ)» բառերը փոխարինել «պակասեցումներ» բառերով,

4) 6-րդ մասի 2-րդ կետում «հաշվանցման սույն օրենքով սահմանված կարգով առաջացող՝ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց եւ (կամ) վերադարձման» բառերը փոխարինել «մուտքագրման միասնական հաշվին» եւ հանել վերջին պարբերությունում «, հաշվանցման» բառը:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել 6-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ հոդվածի 5-րդ մասերը:

Հոդված 3. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարների վերադարձը եւ (կամ) դրանց հաշվին  պարտավորությունների պակասեցումը»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին հոդվածով:

«Հոդված 5.1. Ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի եւ (կամ) ակցիզային հարկի գումարների գծով առաջացած եւ կատարված հարկային պարտավորության գումարների՝ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձը

1.   Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի համաձայն հաշվարկված եւ վճարված ԱԱՀ-ի եւ (կամ) ակցիզային հարկի գումարները, ինչպես նաեւ արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման այլ հարկային պարտավորությունների դիմաց կամ վերադարձման՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի եւ (կամ) ակցիզային հարկով հարկման ենթակա՝ արտահանված ապրանքների օտարման մասով ակցիզային հարկի գումարների՝ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման համար օրենքով սահմանված ընդհանուր կարգով եւ ժամկետներում:»:

Հոդված 5. Oրենքի 9-րդ հոդվածի՝

1)  վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ապրանքների արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարների վերադարձը եւ (կամ) դրանց հաշվին  պարտավորությունների, ինչպես նաեւ ապրանքների ներմուծման գործարքների մասով վճարված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարների պակասեցումը»,

2) 1-ին մասում «հաշվանցումը» բառը փոխարինել «պարտավորությունների պակասեցումը» բառերով,

3) 2-րդ մասում՝

ա. «հաշվանցման (պակասեցման)» բառերը փոխարինել «պակասեցման» բառով,

բ. հանել «այդ թվում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում՝ հարկի լրացուցիչ գումարները,» բառերը,

գ. «ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկով» բառերը փոխարինել «ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի, 2-րդ եւ 4-րդ հոդվածների:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը, 2-րդ եւ 4-րդ հոդվածները ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 4-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ  ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ դրանից բխող մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով (այսուհետ` նախագծերի փաթեթ) առաջարկվում է հնարավորինս պարզեցնել հարկ վճարողների կողմից պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման գործընթացը: Այդ նպատակով առաջարկվում է հարկային պարտավորությունների վճարման համար ներկայումս գործող բազմաթիվ գանձապետական  հաշիվների փոխարեն բացել մեկ գանձապետական հաշիվ, որի դեպքում կկարգավորվեն մի շարք խնդիրներ, մասնավորապես`

- կբացառվի մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարում կատարելը,

- սխալ վճարումների հետեւանքով տույժեր այլեւս չեն հաշվարկվի,

- կվերանա մեկ հարկատեսակից այլ հարկատեսակին հաշվանցում կատարելու եւ դրանից բխող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը (դիմումների ներկայացում, եզրակացությունների կազմում եւ այլն),

- կկրճատվեն հարկ վճարողների կողմից վճարված գումարների հաշվանցման եւ վերադարձման գործող ընթացակարգերը եւ դրանց համապատասխան պահանջվող թղթատարությունը,

- կվերանա հարկ վճարողների մոտ «գերավճարներ» կուտակվելու հնարավորությունը,

- կկրճատվի հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների քանակը (հանվում է ակցիզային հարկի հաշվարկ ներկայացնելու պահանջը),

- եկամտային հարկի եւ արտոնագրային վճարների գծով ամսական վճարումները կդառնան տարեկան, իսկ հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների գծով պահված (գանձված) շահութահարկի գումարների ամսական վճարումները կդառնան կիսամյակային,

- բոլոր հարկատեսակների եւ վճարների գծով նույնականացվում են հարկային հաշվարկների ներկայացման եւ հարկային պարտավորությունների վճարման ժամկետները,

- հստակեցվում եւ պարզեցվում է հարկ վճարողների պարտավորությունների մարման մեխանիզմը,

- ԱԱՀ-ով հարկման ժամանակաշրջանում կուտակած դեբետային մնացորդները հարկ վճարողները կարող են օգտագործել նաեւ հարկման այլ դաշտում գտնվելու դեպքում,

- հանվել են տուգանքների օրենքով սահմանված ժամկետներում չվճարման դեպքում դրանց կրկնապատկման դրույթները:

Միաժամանակ, նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ՝

- ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների մասով հաշվարկված եւ վճարված ԱԱՀ-ի եւ (կամ) ակցիզային հարկի գումարները, ինչպես նաեւ արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման այլ հարկային պարտավորությունների դիմաց կամ վերադարձման՝ օրենքով սահմանված ընդհանուր կարգով, ինչի արդյունքում ԵՏՄ անդամ պետություններ ապրանքներ արտահանողները կազատվեն իրենց ներմուծող գործընկերոջ կողմից արտահանմանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը սահմանված ժամկետում չուղարկելու հետեւանքով առաջացող հարկային պարտավորությունների բեռից,

- մեղուների, այլ միջատների, հնդկընկույզի, աբակայի մանրաթելերի, ինչպես նաեւ ջերմոցների իրացումը նույնպես ազատել ԱԱՀ-ից (քանի որ դրանց ներմուծումն արդեն իսկ ազատված է ԱԱՀ-ից), որպեսզի արտոնության շղթան լինի ամբողջական:

2. Կարգավորման առարկան

Նախագծերի փաթեթով կարգավորվում եւ պարզեցվում է հարկ վճարողների կողմից պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման գործընթացը, կրճատվում են պետական բյուջեից հարկ վճարողների գումարների հետ վերադարձման ժամկետները, գումարների վերադարձման հետ կապված պահանջվող փաստաթղթերը, հստակեցվում են պարտավորությունների հաշվառման կարգն ու ժամկետները, նույնականացվում են հարկային հաշվարկների ներկայացման եւ հարկային պարտավորությունների վճարման ժամկետները, դրանով իսկ կրճատելով հարկ վճարողի բիզնես գործընթացների հետ կապված ժամանակատարությունը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունմամբ`

- կբացառվի մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարում կատարելը,

- սխալ վճարումների հետեւանքով տույժեր այլեւս չեն հաշվարկվի,

- կվերանա մեկ հարկատեսակից այլ հարկատեսակին հաշվանցում կատարելու եւ դրանից բխող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը (դիմումների ներկայացումը, եզրակացությունների կազմումը եւ այլն),

- կկրճատվեն հարկ վճարողների կողմից վճարված գումարների հաշվանցման եւ վերադարձման գործող ընթացակարգերը եւ դրանց համապատասխան պահանջվող թղթատարությունը,

 - կվերանա հարկ վճարողների մոտ «գերավճարներ» կուտակվելու հնարավորությունը,

 - կկրճատվի հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների քանակը (հանվում է ակցիզային հարկի հաշվարկ ներկայացնելու պահանջը),

- եկամտային հարկի եւ արտոնագրային վճարների գծով ամսական վճարումները կդառնան տարեկան, իսկ հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների գծով պահված (գանձված) շահութահարկի գումարների ամսական վճարումները կդառնան կիսամյակային,

- բոլոր հարկատեսակների եւ վճարների գծով կնույնականացվեն հարկային հաշվարկների ներկայացման եւ հարկային պարտավորությունների վճարման ժամկետները,

- հստակեցվի եւ պարզեցվի հարկ վճարողների պարտավորությունների մարման մեխանիզմը,

- ԱԱՀ-ով հարկման ժամանակաշրջանում կուտակած դեբետային մնացորդները հարկ վճարողները կարող են օգտագործել նաեւ հարկման այլ դաշտում գտնվելու դեպքում,

- կհանվեն տուգանքների օրենքով սահմանված ժամկետներում չվճարման դեպքում դրանց կրկնապատկման դրույթները:

- կհստակեցվի եւ կպարզեցվի հարկ վճարողների պարտավորությունների մարման մեխանիզմը: