Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-242-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել,
2) 3-րդ մասում «օրը» բառը փոխարինել «օրվան հաջորդող 181-րդ օրը» բառերով,
3) 4-րդ մասում «հաշվանցումներ (պակասեցումներ)» բառերը փոխարինել «պակասեցումներ» բառերով,
4) 6-րդ մասի 2-րդ կետում «հաշվանցման սույն օրենքով սահմանված կարգով առաջացող՝ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց եւ (կամ) վերադարձման» բառերը փոխարինել «մուտքագրման միասնական հաշվին» եւ հանել վերջին պարբերությունում «, հաշվանցման» բառը:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել 6-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ հոդվածի 5-րդ մասերը:
Հոդված 3. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարների վերադարձը եւ (կամ) դրանց հաշվին պարտավորությունների պակասեցումը»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին հոդվածով:
«Հոդված 5.1. Ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի եւ (կամ) ակցիզային հարկի գումարների գծով առաջացած եւ կատարված հարկային պարտավորության գումարների՝ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձը
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի համաձայն հաշվարկված եւ վճարված ԱԱՀ-ի եւ (կամ) ակցիզային հարկի գումարները, ինչպես նաեւ արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման այլ հարկային պարտավորությունների դիմաց կամ վերադարձման՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի եւ (կամ) ակցիզային հարկով հարկման ենթակա՝ արտահանված ապրանքների օտարման մասով ակցիզային հարկի գումարների՝ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման համար օրենքով սահմանված ընդհանուր կարգով եւ ժամկետներում:»:
Հոդված 5. Oրենքի 9-րդ հոդվածի՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Ապրանքների արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարների վերադարձը եւ (կամ) դրանց հաշվին պարտավորությունների, ինչպես նաեւ ապրանքների ներմուծման գործարքների մասով վճարված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարների պակասեցումը»,
2) 1-ին մասում «հաշվանցումը» բառը փոխարինել «պարտավորությունների պակասեցումը» բառերով,
3) 2-րդ մասում՝
ա. «հաշվանցման (պակասեցման)» բառերը փոխարինել «պակասեցման» բառով,
բ. հանել «այդ թվում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում՝ հարկի լրացուցիչ գումարները,» բառերը,
գ. «ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկով» բառերը փոխարինել «ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի, 2-րդ եւ 4-րդ հոդվածների:
Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը, 2-րդ եւ 4-րդ հոդվածները ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 4-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա: